50-ամյա Մարինե Դանիելյանը հանդիսացել է Վանաձորի Մայմեխի 8 հասցեում գործող «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի բժշկուհի:

Ըստ մեղադրանքի՝ բժշկուհի Մարինե Դանիելյանը տարեցների տան բնակչուհի, կյանքի համար վտանգավոր վիճակում գտնվող և անգիտակից լինելու հետևանքով ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված Սվետլանա Դուրգարյանին երկու օրվա ընթացքում օգնություն ցույց տալու իրական հնարավորություն ունենալով հանդերձ՝ թողել է անօգնական վիճակում:

Մարինե Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 128 հոդվածի 2-րդ մասով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Որպես դատավարության կողմ՝ մասնակցում է տուժող Սվետլանա Դուրգարյանի իրավահաջորդը…
1in.am