Խոյ

Օրվա սկիզբը ձեր գործունեության համար ամենալավ ժամանակահատվածը չէ: Դուք շտապում եք, եռուզեռի մեջ եք, շատ եք խոսում ու անտեղի փչացնում եք ձեր ու ուրիշների տրամադրությունը: Գործերը աստիճաբար հարթվում են, դուք օրվա ռիթմին ավելի եք հարմարվում, բայց շրջապատին թելադրում եք սեփականը: Որքան էլ տարօրինակ լինի՝ բոլորը գոհ են: Օգտվեք այդ հանգամանքից:

Ցուլ

Շատ բաներ պարզ չեն ձեզ համար: Տեղեկատվությունը, որին դուք տիրապետում եք բավարար չի թվում ճիշտ որոշում կայացնելու համար: Այսօր կարևոր որոշումներ կայացնելու համար հարմար օր չէ: Դուք պահպանում եք լավատեսությունը ու լավ տրամադրությունը, դրա համար էլ ժամանակավոր դժվարությունները հաղթահարում եք արագորեն ու հեշտությամբ: Լավ օր է փոքր գնումներ կատարելու համար:

Երկվորյակ

Օրվա մեծ մասը կանցնի տնային գործերի ու հոգսերի մեջ: Դուք բարյացակամ եք ամեն ինչի նկատմամբ. համատեղ գործունեությունը ցանկալի չէ, դուք բռնկվող եք, ցանկալի է հրաժարվել հոգնեցնող ֆիզիկական աշխատանքից: Օրը վտանգավոր է վնասվածք ստանալու տեսանկյունից, հրաժարվեք երկարատև ճանապարհորդություններ կատարելու մտքից:

Խեցգետին

Օրը սկսում եք լավ տրամադրությամբ, հույզերի ու զգայական մակարդակի բարձրացումը օգնում է հաջողությունների հասնել, դուք էնտուզիազմով եք գործի բռնվում, դրա համար էլ հեշտությամբ ավարտին եք հասցնում դրանք: Այսօր տրվեք հատկապես թեթև գործերին, օրը
հարմար չէ բարդ խնդիրների լուծման համար: Բավարարվեք քչով, դա թույլ կտա խուսափել ապրումներից ու հոգսերից: Մի՛ ջղայնացեք նրանց վրա, ովքեր ձեզ չեն աջակցում որևէ բանով:

Առյուծ

Բարենպաստ օր է շփումների համար: Ցանկացած հանդիպում անցնում է ձեր ուզածի պես: Դուք հեշտությամբ եք նվաճում շրջապատի համակրանը, գտնում համախոհների ու ընկերների: Հնարավոր է գլխապտույտ սիրավեպի մեկնարկ: Օրը հարմար է ստեղծագործական աշխատանքի համար: Օրը վտանգավոր է նրանով, որ դուք ցանկալին ներակայացնում եք իրականության փոխարեն, զգույշ եղեք կանանց հետ շփումներում:

Կույս

Բարձր է վատ ազդեցությունների մակարդակը, բայց սա այն օրերից է, երբ դժվարությունները ձեզ ամրացնում ու վճռական են դարձնում: Կարելի է գտնել ազդեցիկ համախոհների, բայց դրա վրա ժամանակ պիտի ծախսեք, ժամանակ է անհրաժեշտ նաև ձեր ճշմարտությունը ապացուցելու համար: Անձնական հարաբերությունները ներդաշնակ են, դուք խուսափում եք
կոնֆլիկտներից, մի՛ շտապեք նոր ծանոթություններ հաստատել:

Կշեռք

Շատ բանի հնարավոր կլիներ հասնել, եթե դուք ավելի քիչ առաջնորդվեիք ինտուիցիայով ու ավելի շատ հենվեիք տրամաբանության վրա: Զգացմունքների ներքո արված քայլերը կունենան կարճատև հետևանքեր: Նշանի որոշ ներկայացուցիչներ կընկնեն տհաճ իրավիճակների մեջ: Հնարավոր է հիասթափվեք սիրելի մարդու մեջ:

Կարիճ

Օրը շռայլ է դրական զգացմունքների առումով, բայց զգալի հաջողություններ ու հաղթանակներ չեն գրանցվի: Դուք ուղղակի լավ ժամանակ կանցկացնեք: Փորձեք ոչ մեկի հետ չկիսվել արժեքավոր տեղեկատվություններով: Բացահայտումների օր է: Որքան շատ են կապերը, այնքան դրանք մակերեսային են: Դուք հեշտությամբ եք հրապուրվում ու հեշտությամբ եք մոռանում մարդկանց: Ուշադիր եղեք գործնական հարաբերություններում:

Աղեղնավոր

Օրն առանձնահատուկ ոչնչով աչքի չի ընկնում, բայց ձեզ ամեն ինչ դուր է գալիս: Տրամադրությունը բարձր է մինչ երեկո, բավարար է մի փոքրիկ մանրուք, որ ձեզ ուրախացնի:Սիրելին կարող է ձեզ շրջապատել ուշադրությամբ ու հոգատարությամբ, լավ օր է ընկերական ընդարձակ շփումների համար: Տնային գործերում իրադրությունը բարդ է, ձանձրալի:

Այծեղջյուր

Այսօր ձեր գործերը կհայտնվեն երկրորդ պլանում, դուք կօգնեք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Օրը լավ է համատեղ գործունեություն ծավալելու համար: Ձեր գաղափարները աջակցություն կստանան, մարդիկ կհետևեն ձեր խորհուրդներին: Ուշադիր եղեք, երբեմն դուք ճնշում եք գործադրում մտերիմների վրա, ավելի նրբանկատ եղեք տարաձայնություններից
խուսափեու համար:

Ջրհոս

Բարենպաստ օր է ակտիվ գործունեության համար: Դժվար է պատկերացնել մարդու կամ երևույթի, որը կխանգարի ձեզ նպատակին հասնելու ճանապարհին: Դուք էներգիայով լեցուն եք ու ինքնավստահ: Փորձեք չափավորել ձեր ակտիվությունը, կարգավորեք ֆիզիկական բեռնվածությունը: Ընտանեկան տարաձայնությունները պայմանավորված են ձեր նյարդայնացվածությամբ, հնարավոր են ֆինանսական դժվարություններ, մի լուծեք հարցեր, որոնք վերաբերում են ընտանեկան բյուջեին:

Ձկներ

Չնայած օրվա բարդ լինելուն, պահանեք հանգստություն: Հենց սառնարյունությունը ու դիտողականությունը կօգնեն ձեզ հարցերի ճիշտ պատասխաններ գտնել: Հնարավոր են ուսման մեջ հաջողությունները, կարող եք ստանալ հաճելի գործնական առաջարկներ: Լավ օր է ռիսկի դիմելու համար: Հակառակ սեռը այսօր ավելի քան բարյացակամ է: Դուք կարող եք
կոկետություն անել, կարող եք պահպանել գործնական հարաբերությունները. ամեն դեպքում կստանաք ամենը, ինչի ձգտում էիք:
emedia.am