Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստանում, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Վարդանանց 78 հասցեի դիմաց գտնվող «Շին-Թրեյդ» ՍՊԸ տոնավաճառում վիճաբանություն էր տեղի ունեցել Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 23-ամյա Անդրանիկ Սարգսյանի և ոմն Դավիթի միջև, որի ժամանակ Դավիթն իրեն պահել է քաղաքացիների նկատմամբ անհարգալից և դիմել փախուստի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մարաշի բաժանմունքի ոստիկանները պարզել են, որ ոմն Դավիթը հանդիասանում է Դավիթաշեն 4-րդ թաղամասի 2/Բ շենքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Նավասարդյանը: Որոշ ժամանակ անց ոստիկանները օպերատիվ նոր տեղեկություն են ստանում, որ Դավիթը իր Porsche cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենայով գտնվում է Գնունի փողոցում և Մարաշի բաժանունքի աշխատակիցները ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ փորձում են կանգնեցնել Դ. Նավասարդյանին, որն այդ պահին Porsche cayenne-ով էր, սակայն նա դիմում է փախուստի: Ոստիկանները մինչև Բաբայան փողոց հետապնդում են «փախստականին», և ի վերջո վնասազերծում են նրան ու բերման ենթարկում Մարաշի բաժանմունք: Ավտոմեքենայում այդ պահին նրա հետ եղել են իր հորեղբոր որդին՝ Երևան քաղաքի Մելքումով թաղամասի բնակիչ, 29-ամյա Արթուր Նավասարդյանը, Արաբկիր 30 փողոցի բնակիչ, 29-ամյա Աշոտ Թովմասյանը և Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ 29-ամյա Դավիթ Աբովյանը:


shamshyan.com