Վիճակագրությունը ցույց է տվել, որ սիրային կապերով ամենահագեցված ամիսը օգոստոսն է: Գիտնականները դա պայմանավորում են նրանով, որ արևը, որը ջերմացնում է մեզ ողջ ամառ, նպաստում է բարձր տրամադրություն ապահովող այնպիսի հորմոնների արտադրությանը, ինչպիսիք են սերոտոնինը և դոպամինը, իսկ տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց օրգանիզմում բարձրանում է 33%-ով:

Արևային լույսը բարձրացնում է նաև D վիտամինի մակարդակը, որը պատասխանատու է օրգանիզմում վերոնշյալ փոփոխությունների համար:

Մարդու օրգանիզմի վրա արևի ազդեցության գագաթնակերը գրանցվում է օգոստոսին: Ի հավելումն դրա’ մարդիկ ավելի քիչ հագուստ են կրում, արձակուրդ են մեկնում, պարզապես’ ավելի շատ են հասարակական վայրերում լինում, ինչը ինքնին մեծացնում է հեշտ սիրախաղերի ու արդյունավետ սեքսի հնարավորությունները:

Սեպտեմբերը, որը հաջորդում է օգոստոսին, որքան էլ տարօրինակ է, զբաղեցնում է ընդամենը վեցերորդ տեղը: Հավանաբար’ մադկային իմաստուն օրգանիզմը, զգալով մոտալուտ ցուրտ և պասիվ սեզոնի մոտեցումը, տրամադրվում է ոչ այնքան աշխույժ և ուրախ փուլին’ աստիճանաբար տխրելով:

Սեքսուալ ակտիվության նվազման կարգով ամիսները դասավորվում են հետևյալ կերպ.

1.օգոստոս,

2.հուլիս,

3.հունիս,

4.մայիս,

5.դեկտեմբեր,

6.սեպտեմբեր,

7.ապրիլ,

8.հոկտեմբեր,

9.մարտ,

10.հունվար,

11.նոյեմբեր,

12.փետրվար:

Ինչպես նկատեցիք, հունվարը 10-րդ, իսկ փետրվարն ամենավերջին տեղում են: Վերջինս, թերևս, միայն Ավստրալիայի և Հարավային Ամերիկայի համար է համարվում սիրահարների ամիս:
http://ladynews.am/arm/news/4649/siro-hamar-amenanpastavor-amisy/