Ինչ էլ լինի, մեկանգամյա սեքսը հարմար է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Եթե մեկ գիշերվա համար զուգընկերուհի եք փնտրում, ապա պետք է հասկանաք, թե ինչպիսի կնոջ հետ նման հնարավորություն ունեք:
Գոյություն ունեն արկածախնդիր կանայք, ովքեր համարձակորեն փորձարկումներ են անում: Նրանք մեկանգամյա սեքսն ադրենալին ստանալու հրաշալի միջոց են համարում:
Գործուղումային կանայք, ինչպես եւ տղամարդիկ, հաճախ են նման թուլության տրվում: Քոչվորական կենսակերպը, ամեն ինչի հանդեպ թեթեւ վերաբերմունքը, մշտական զուգընկերոջ վերահսկողության բացակայությունը նրանք մղում են նման փորձարկումների:
Լքված կանայք նույնպես հաճախ մեկ գիշերվա համար արկածներ են որոնում: Տղամարդիկ նման կանանց իրավամբ մեկանգամյա սեքսի համար հեշտ որս են համարում:
Միայնակ կինը, ում կյանքում վաղուց ինտիմ հարաբերություն չի եղել, վաղ թե ուշ կսկսի մեկ գիշերվա համար արկած որոնել, որպեսզի հետագայում շարունակի հանգիստ ու միօրինակ առաջ շարժվել:
Կա նաեւ կանանց տեսակ, ովքեր հաճախ ավելի շուտ մեկանգամյա սեքսի զոհ են դառնում: Նրանք հանուն սիրելի տղամարդու պատրաստ են ամեն ինչի եւ խելքահան են լինում նույնիսկ նրան դիպչելու մտքից, էլ չխոսենք սիրով զբաղվելու մասին, թեկուզ՝ մեկ անգամ:
http://style.news.am/arm/news/10251/inchpisi-kanayq-en-hamadzaynvum-mekangamya-seqsi.html