Խոյ
Մի մտածեք, որ բոլորը ձեր դեմ են, անբարյացակամները իսկապես շատ են, բայց դուք ունեք նաև համախոհներ: Գլխավորն ազնվորեն ու մանրազննին կերպով բացատրեք թե ինչ եք ուզում: Հնարավոր է մեկի հետ հանդիպում, ում նկատմամբ դուք անտարբեր չեք եղել ժամանակին: Ակնհայտ է դառնում, որ այժմ նա ձեր ուշադրությանն արժանի չէ: Սա կարող է օգնել շատ խոյերի կյանքը սկսել նոր ճանապարհից:
Ցուլ
Օրը մասնագիտական հաջողությունների համար է, կարողանում եք հաղթահարել տարաձայնությունները, հնարավորություն կա ստանալ ազդեցիկ մեկի աջակցությունը, ով ունի անբիծ հեղինակություն: Հնարավոր է հանդիպում մարդկանց հետ, ովքեր կխառնվեն ձեր ներքին գործերին ու անկարգություններ կանեն այնտեղ: Դիմադրեք նրանց, հակառակ դեպքում չեք կարողանա հեռահար պլաններ կազմել: Օրը հարմար է մանր գնումներ կատարելու համար:
Երկվորյակ
Մասնագիտական անհաջողությունները անհավանական են թվում, օրը բացահայտում է նոր հեռանկարներ ու հնարավորություններ, ամեն ինչ հարթ է ու հաճելի: Կարողանում եք հաճելի ծանոթություններ հաստատել: Ոչ բոլորն են ձեզ հասկանում կես խոսքից, դա նյարդայնացնում է, փչանում է տրամադրությունը, բայց դուք ամեն ինչ անում եք, որ ոչ ոք չտուժի ձեր վատ տրամադրությունից:
Խեցգետին
Խնդիրները դուք լուծում եք հեշտությամբ, առանց վերապահումների, չեք նկատում պատնեշներ, հարձակումների վրա ուշադրություն չեք դարձնում, քննադատությունն ընդունում եք փիլիսոփայական խոհեմությամբ: Առկա է այնպիսի մարդկանց դուր գալու հնարավորություն, որոնք նախկինում ձեզ չէին գնահատում: Դինամիկ են զարգանում ռոմանտիկ հարաբերությունները: Ինտուիցիան ձեզ հուշում է կարևոր ու անկարևոր մարդկանց մասին:
Առյուծ
Դուք հնարավորություն ունեք բարենպաստ կերպով ավարտել սկսված նախագիծը, որի մասին վերջին ժամանակներս անհանգստանում էիք: Բացառված չէ, որ հին ընկերները ձեր օգնության կարիքը կզգան: Լուծելով ուրիշների խնդիրները՝ դուք մոռանում եք ձեր խնդիրների մասին: Ճամփորդությունները շատ ժամանակ են խլում ու գրեթե դրական էմոցիաներ չեն պարգևում: Եթե առկա է հնարավորություն, ժամանակն անցկացրեք տանը՝ հանգիստ մթնոլորտում:
Կույս
Հնարավոր է անսպասելի հանդիպում, նոր համախոհի ձեռքեբերում: Օրը պահանջում է ձեզանից բնական պահվածք, կարիք չկա որևէ բան ձեռնարկել, որպեսզի դուր գաք, ձեզ առանց դրա էլ գնահատում են: Մի շտապեք, լսեք ձեր ներքին ձայնին, ու կհասկանաք, թե ինչ եք իրականում ուզում: Հնարավոր է, որ կցանկանաք որոշ ժամանակ միայնակ մնալ, վերհիշել ինչ-որ բաներ, ինչը ձեզ թույլ կտա նորից սխալներ չանել:
Կշեռք
Հնարավոր է այնպիսի մարդկանցից նորություններ ստանաք, որոնք վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնում էին: Բացառված չէ, որ հին ընկերները ձեր օգնության կարիքն ունենան: Լուծելով ուրիշների խնդիրները՝ դուք անուշադրության եք մատնում սեփականները: Պահպանում եք բարձր տրամադրություն, բարենպաստ օր է գործերը կարգի բերելու համար: Օրվա երկրորդ
կեսին կարող եք այցելել թատրոն կամ դիտել նոր ֆիլմ: Կարելի է նոր բան սովորել, օրինակ երգել կամ պարել:
Կարիճ
Օրը հարմար է ստեղծագործական գործունեության համար: Եթե ոգեշնչման աղբյուր գտնեք, այն կոգևորի ձեզ մինչ երեկո: Օգտակար է լսել դասական երաժշտություն, զբոսնել քաղաքով, նայել հետաքրքրիր ֆիլմեր: Մտածեք անցյալի մասին, հնարավոր է անցյալում կան ապագային վերաբերող հարցերի պատասխաններ: Դուք բազում հաճելի ակնթարթներ կստանաք մտերիմների հետ շփման արդյունքում: Ձեզ մոտ շատ են գալիս լավ խորհրդի կամ աջակցության համար, ձեր կենսական էներգիան այսօր ուղղակի անսպառ է:
Աղեղնավոր
Օրը կբերի թեթև հաղթանակներ, հնարավոր կդարձնի գաղնի ցանկությունների իրականացումը: Գործեք արագ, հնարավորություն բաց մի թողեք հաջողության հասնելու: Որոշ ներկայացուցիչներ խորամանկության կդիմեն ու ավելի շատ բաների կհասնեն: Դժվար չէ նոր տպավորություններ ստանալ, լինել այնտեղ, որտեղ ձգտել եք լինել: Ընկերները կաջակցեն ձեզ ամեն ինչում: Հաջող կլինեն խոհարարական փորձերը:
Այծեղջյուր
Մի փորձեք արագորեն գլուխ հանել գործերից, օրվանից ուղղակի հաճույք ստացեք, անգամ սովորական զբաղմունքը այսօր ձեզ դրական հույզեր կպարգևի: Ամեն ինչ բարձացնում է ձեր տրամադրությունը ու օգնում այն երկար պահպանել: Դժվար է համախոհներ գտնել, ձեզ շատ են օգնություն առաջարկում՝ ոմանք մաքուր սրտից, ոմանք սեփական հետաքրքրությունների համար: Հույսներդ դրեք ինտուիցիայի վրա:
Ջրհոս
Կարելի է նոր գործ սկսել, անգամ եթե գործընկերները կասկածում են, որ դուք կհասցնեք: Աջակցության կարիք չունեք. Բոլոր մասնագիտական խնդիրների հետ ինքնուրույն գլուխ կհանեք: Օրվա իրադարձությունները առաջին հայացքից թվում են իրար հետ փոխկապակցված, բայց քննելով իրավիճակը դուք կհասկանաք, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Կիսվեք ձեր դիտարկումներով այն մարդու հետ, ում վստահում եք, մշակեք գործողությունների պլան, որը կարող է լուծել անձնական խնդիրները:
Ձկներ
Այս օրվա իրադարձութունները սրտին մոտ մի ընդունեք, դրանք այդքան լուրջ չեն, որքան թվում է առաջին հայացքից: Ավելին՝ դրանք հետևանքներ չեն ունենա: Ձեզ մոտ կառաջանան նոր գաղափարներ, որոնց իրականացումը թույլ կտա բարձրանալ մասնագիտական բարձունքով կամ լուծել անձնական խնդիրներ: Մի նստեք տանը, դրսում հնարավոր են ճակատագրական հանդիպումներ, ծանոթություններ: Հատուկ ուշադրություն հատկացրեք արտաքինին, որովհետև հենց դրանով են ձեր մասին դատում նոր ծանոթները:
emedia.am