29-ամյա Էմիլ Դ.-ն «Երեւան սիթի» սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ է դրել եւ հայտնվել դատարանի առջեւ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Էմիլ Դ.-ն, խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելով Տիգրան Մեծի-10 հասցեում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ է դրել` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը դատարան է ստացվել հունվարի 13-ին:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Նշվում է, որ վերջինս հոգեկան խնդիրներ ունի:
Աղբյուր՝ news.am