Ոմն Ռոդրիգո Ռուիս ճանաչված երգչուհի Ջենիֆեր Լոպեսին մեղադրում է սեռական ոտնձգության համար: Տղամարդը հայտարարել է, որ 44-ամյա երգչուհին իր հանդեպ ոտնձգություն է կատարել էլեկտրոնային փոստի միջոցով: Ըստ perezhilton.com-ի, Ռուիսը երգչուհուց 10.000 դոլար է պահանջում՝ որպես փոխհատուցում իր հանդեպ իբր անպարկեշտ գործողությունների:

Տղամարդը պնդում է, որ 2008 թվականից Ջենիֆերն իրեն նամակներ է գրել, որտեղ ասվում է, թե ինչպես է ինքը գրավում Լոպեսին, եւ որ վերջինը ցանկանում է լքել ամուսնուն: Բացի այդ, Ռուիսի խոսքով, երգչուհին խոստացել է ուղարկել իր մերկ լուսանկարները եւ ալբոմների ձայնագրությունները:

Ռոդրիգոն վստահ է, որ իրեն անձամբ երգչուհին է գրել, սակայն, իրավապահների խոսքով, էլեկտրոնային հասցեն պատկանում է Նյու Յորքի միջին տարիքի մի բնակչուհու:

Ջենիֆեր Լոպեսի ներկայացուցչի հավաստմամբ, աստղը երբեք որեւէ առնչություն չի ունեցել հայցորդի հետ, իսկ տղամարդու արարքի պատճառն ընդամենը երգչուհու հաշվին ճանաչում ձեռք բերելն է:

 

 


Աղբյուր՝ www.slaq.am