2013-ի դեկտեմբերին ճանապարհային ոստիկանության պատասխանատուները հայտարարում էին, որ եթե կառավարությունը որոշել է ԱՊՊԱ կտրոնը քաղաքացիները կարող են չփակցնել դիմապակուն, հետևաբար դա չի նշանակում, որ ավտոմեքենայի տեխզննման կտրոնը չպետք է փաքցնեն: Երեկ` հունվարի 14-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Audi Q7 մակնիշի 111 DD 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցում երթևեկում առանց ամրագոտու, դիմապակուն էլ չունենալով տեխզննման կտրոնը, մինչդեռ նշված վայրից քիչ հեռու ճանապարհային ոստիկանը վարչական պատասխանատվության ենթարկեց 03-ի վարորդին` տեխզննման կտրոնը դիմապակուն չփաքցնելու համար: Ուքաղաքացիները տեսնելով դա դառը կատակում էին. «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Էրեբունի վարչական շրջանի Խորենացի փողոցում գործող «Շիրակ» ՍՊԸ-ի հաշվեկշռում: ©shamshyan.com
[…] «Գոլդ» համարանիշներով Audi Q7-ի վարորդը` «Գոլդ … […]