1. Տղամարդը վախենում է մերժում ստանալուց

Ուժեղ սեռի ներկայացուցիչները սարսափում են իրենց դուր եկած կնոջից մերժում ստանալու մտքից: Իսկ գեղեցիկ կնոջից մերժում ստանալը շատ ավելի հավանական է թվում յուրաքանչյուրին:
2. Տղամարդիկ համոզված են, որ գեղեցկուհիներն ունեն երկրպագուների «բազմահազարանոց» բանակ
Իրեն հարգող տղամարդը հազիվ թե ցանկանա մրցակցել իր երևակայած քանակության մրցակիցների հետ և ոչ այն պատճառով, որ խուսափում է մրցակցությունից: Հաճախ տղամարդը չի մտածում այն մասին, որ գեղեցկությունը ոչ միայն կարող է ազատ լինել, այլ նաև հենց իրեն բավականին հետաքրքիր ու գրավիչ համարեն ու ցանկանան շփվել իր հետ:

3. Գեղեցկուհուն չհամապատասխանելու վախը
Չունենալ համապատասխան արտաքին տվյալներ, չլինել բավականաչափ ապահովված կամ ճանաչված և այլն: Այո, տղամարդիկ նույնպես ունեն բազմաթիվ բարդույթներ: Իսկ դրանք շատ հաճախ առավել մտացածին են, քան կանանց մոտ:
4. Տղամարդը մտածում է, որ կինն այլևս ազատ չէ
«Իրոք, ինչպե՞ս կարող է նման գեղեցկության տեր կինը ազատ լինել», մտածում են տղամարդիկ: Կամ այսպես. «Նա, երևի թե, արդեն գտել է իր երազանքների տղամարդուն կամ լիքը գրպանով ինչ-որ մեկին: Էլ իմաստ չունի…»:
5. Սիրահարվել գեղեցկուհուն` համարժեք է ինքնասպանության
Հենց այսպես են մտածում տղամարդկանց մեծ մասը, որոնք նախկինում արդեն ճաշակել են նման սիրո դառը պտուղները կամ առնվազն «սարսափելի» պատմություններ են լսել նման սիրավեպերի մասին: Նրանք համոզված են, որ այդպիսի սիրախաղերը ոչ մի լավ բանի չեն բերի` բացի կոտրված ու մերժված սիրուց:

6. Տղամարդը վախենում է չբավարարել գեղեցկուհու բոլոր պահանջները
Նա հասկանում է, որ կանացի գեղեցկությունը կարիք ունի զգալի «ներդրումների»: Նորաձևություն, ֆիթնես, թանկարժեք շպար, օծանելիքներ, զարդեր և այլն: Նրանք վախենում են հենց առաջին իսկ ժամադրությանը ստանալ սնանկացնող հաշիվներ:
7. Վախ առ այն, որ նա չի լինի միակը
Սեփական անձի նկատմամբ անվստահությունը տղամարդկանց մոտ շատ հաճախ առաջ է բերում այնպիսի մտքեր, որ նման գեղեցկությունը չի կարող բավարարվել միայն մեկով, և բավական է միայն մեկ հայացք, որ ևս մի քանիսը դառնան իր մրցակիցները:Եվ նա անպայման այդպես կանի ու սիրեկաններին կփոխի մեկը մյուսի ետևից:

http://life.panorama.am/hy/news/2014/01/15/women-men-beautiful/73557