Քիմ Քարդաշյանը The Ellen DeGeneres-ի շոուի ժամանակ բացահայտել է փոքրիկ Նորիի նոր լուսանկարները, որը հեռարձակվելու է այսօր։

Հպարտ մայրը ներկայացրել է նկարները՝ խոսելով նաև ծնողական պարտականությունների մասին և ասելով, որ 7 ամսական Նորին կատարյալ երեխա է։

«Նա փոխվում է անընդհատ։ Մի օր նա նման է Քայնեին, մի օր՝ ինձ։ Նա այնքան խենթ է, այնքան խելոք։ Նա իսկապես շատ հանգիստ երեխա է»,-ասել է։

Քիմը խոստովանել է, որ Նորիին ունենալուց հետո պատրաստ է արդեն ունենալ միլիոն երեխա՝ խոստովանելով, որ հղիությունն իսկապես շատ բարդ է անցել և այն չէ՝ ինչը կցանկանար կրկնել։

 


Աղբյուր՝ www.slaq.am