Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ ամբաստանյալը հայտարարել է, որ ընդունում է առաջադրված մեղադրանքը, սակայն դեմ է արտահայտվել դատական նիստի լուսաբանմանը՝ միջնորդելով դատական նիստն անցկացնել դռնփակ, ինչը դատարանը մերժել է՝ միջնորդությունը հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ։
Ամբաստանյալին ընդամենը հուզել է, որ լրագրողի կողմից նյութը հրապարակվելու դեպքում իր 20 տարեկան զույգ աղջիկները կարող են կարդալ, իր իսկ խոսքերով, այս այլանդակության մասին: Այդպես է որակել իր իսկ արարքը 58-ամյա հասուն տղամարդը:
Ամբաստանյալը հրաժարվել է պաշտպանի ծառայություններից՝ հայտարարելով, որ գործազուրկ է և չունի ֆինանսական միջոցներ, դեմ արտահայտվեց նաեւ հանրային պաշտպան տրամադրելու՝ դատարանի առաջարկին։
Նշենք, որ այդ պայմաններում գործի քննությունն անհնար է անցկացնել արագացված կարգով, քանի որ արագացված կարգով դատաքննությունն անցկացնելու համար փաստաբանի մասնակցությունը պարտադիր է:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում