Իսպանացի գիտնականները պարզել են, որ մեր սիրելի ուժեղ սեռի ներկայացուցիչներն ընդունակ են ներել, սակայն գերադասում են դա չանել:

Հոգեբաններն անցկացրել են հետազոտություն, որպեսզի հասկանան սեռերի միջև զգայակն տարբերությունները: Մասնավորապես նրանց հետաքրքրում էր մարդկանց վերաբերմունքը մեծահոգության՝ ներելու նկատմամբ: Հետազոտությանը մասնակցել են 40 մարդ՝ ծնողներ և երեխաներ’ 45-60 և 17-25 տարեկանի սահմաններում:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ծնողներն ավելի հաճախ են ներում, քան երեխաները, իսկ տղամարդիկ շատ ավելի քիչ են ներում, քան կանայք:

«Ներման համար կարևոր գործոն է կարեկցանքը, իսկ կանայք ավելի շատ են հակված դրան, քան տղամարդիկ»,- բացատրել են հետազոտողները:

Ընդ որում մեծ սերնդի ներկայացուցիչները ներման պատճառներն են համարում խղճի խայթը և արդարամտությունը, իսկ կրտսեր սերունդը՝ ժամանակը: Ամենածանր արարքները ներել կարող են 45-60 տարեկան կանայք, ովքեր մեծ կենսափորձ ունեն:

«Այս հետազոտության արդյունքները կարելի է օգտագործել բռնության զոհերի հոգեվերլուծության, ինչպես նաև ամուսնական անհավատարմության արդյունքում տուժածների հոգեբանության ժամանակ»,- ասում են գիտնականները:

Աղբյուր` LADYNEWS.am