Հայտնի է, որ կուրծքը կնոջ սեռական հասունության ազդանշանն է: Եվ վերջապես, այն հաճելի է ե՛ւ տեսքով, ե՛ւ շոշափելիս: Սակայն կրծքի թակարդը տղամարդիկ ընկնում են ավելի վաղ, քանի իրենք են հասունանում:
Հոգեբանները պնդում են, որ կանացի կրծքի հանդեպ տղամարդկանց հետաքրքրությունը փոխանցվում է մայրական կաթի հետ: Կրծքով կերակրելիս ե՛ւ մոր, ե՛ւ երեխայի մոտ արտադրվում է օքսիտոցին կամ, ինչպես այն նաեւ անվանում են, կապվածության հորմոն:
Հենց այդ էլ ազդում է մագնիսի կամ նույնիսկ թմրանյութի նման: Ուղեղում այդ հիշողությունը մնում է ընդմիշտ, այդ պատճառով զարմանալի չէ, որ տղամարդկանց կանացի կուրծքը ձգում է ցանկացած տարիքում:
Օրինակ՝ շատ տղամարդիկ կնոջ պարը դիտելիս կարող են նկատել, որ գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչների մոտ կուրծքը կարող է նրբագեղորեն թռչկոտել, իսկ ոմանց մոտ՝ ոչ: Այն ֆիզիոլոգիական պատճառներ ունի:
Այդ կախված է ոչ թե կրծքի չափսից, այլ կառուցվածքից, մասնավորապես՝ ճարպային հյուսվածքների ծավալից, կաթնագեղձերի մեծությունից, միակցող հյուսվածքների քանակից եւ որակից:
Այդ պատճառով այն կանայք, ովքեր վերոնշյալից ավելի շատ ունեն, կարող են պարծենալ «թռչկոտող» կրծքով: