Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչներ 33-ամյա Արտակ Բաբայանը, 30-ամյա Արթուր Ավագյանը և 26-ամյա Արսեն Միլիտոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանտարի տեղակալ Սուքիաս Գրգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզ քննչական բաժնի քննիչ Հրաչյա Առաքելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: ©shamshyan.com