Գիշերը շենքի բակում կրակոցներ են հնչել, տարածքի բնակիչները խուճապի են մատնվել: Իրավապահ մարմիներն են սկսել գործով զբաղվել եւ պարզվել է, որ այդ կրակոցները ուրախության «ճիչեր» են: Պարզվել է` Դավիթ անունով մի երիտասարդ հորեղբոր աղջկա նշանադրության միջոցառմանը մասնակցելիս` իր ուրախությունը հայտնել է իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ արձակելով:

Այս միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից NEWS.am-ին հաստատեցին միջադեպի փաստը՝ հավելելով, որ այն գազային ատրճանակ է եղել: Կրակոցներ հնչեցնողը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն: Բարեբախտաբար, ուրախության կրակոցները չեն ավարտվել զոհերով կամ վնասվածքներով:
news.am