Խոյ
Օրը նվիրեք հանգստին, ձեզ ուղղակի հակացուցված են ֆիզիկական բեռնվածությունն ու ծանր գործերը: Զգուշավորությունը չէր խանգարի, առկա է վնասվածք ստանալու վտանգ, ինչն ուղղակիորեն սպառնալիք է ձեր նախօրոք մտածված գործերի իրականացման համար: Տունը երկար ժամանակով լքել չի կարելի, հենց այստեղ են ձեզ սպասում հանգիստն ու
հարմարավետությունը: Սահմանափակեք շփումը անծանոթների հետ ու եղած ժամանակը
նվիրեք հարազատների հետ զրույցներին:
Ցուլ
Խիստ կարևոր է կարողանալ ճիշտ գնահատել կյանքում կատարվող իրադարձությունները: Եթե Դուք այդ հարցում կաղաք, կխճճվեք ու անարդարացիորեն կսկսեք քննադատել ուրիշների արարքները: Ձեր սեփական գործերը ևս վերաիմաստավորման կարիք ունեն, փոխեք ձեր սովորությունները մինչ լուրջ խնդիրների առաջ կանգնելը: Հնարավոր է նորից
ստիպված լինեք վերհիշել տհաճ իրավիճակները, որոնք թվում է, թե արդեն
անցյալում էիք թողել: Աչքաթող մի արեք սիրելիների հետ հարաբերությունները:
Երկվորյակ
Վտանգավոր օր է, վնասվելու, վթարվելու հավանականությունը մեծ է, բայց գերզգուշությունը կօգնի խուսափել դժբախտություներից: Մի գերագնահատեք ձեր ուժերը ու բարեկամներից մի թաքցրեք գործերի իրական վիճակը: Պատրաստ եղեք, որ ոչ ամեն ինչ կընթանա ձեր
պլաններին համապատասխան: Նախաձեռնող եղեք լավագույն արդյունքներին հասնելու
համար: Պահպանեք լավատեսությունը, դրանով մեծ օգնություն ցուցաբերած
կլինեք ընտանիքի անդամներին:
Խեցգետին
Օրը կարելի է նվիրել ինքնազարգացմանը ու փիլիսոփայական մտորումներին: Դուք փոխում եք աշխարհի նկատմամբ ձեր վերաբերմունքը, կարողանում եք հստակորեն տեսնել ձեր արժանիքները ու թերությունները: Բացառված չէ սիրելիի հետ լուրջ խոսակցությունը: Ժամանակից շուտ հիասթափության գիրկը մի ընկեք: Այսօր հնարավորություն ունեք դեպի լավը փոխել ընտանեկան կացությունը, կարգավորել ընկերների հետ
հարաբերությունները:
Առյուծ
Որոնումների օր է: Ամենևին պարտադիր չէ հեռու ճամփորդությունների գնալ կամ էլ փորձել սեփական դիմացկունության աստիճանը: Գլխավոր բացահայտումները ձեզ սպասում են տանը, ու կապված են լինելու մեծապես աշխարհայացքի ընդլայնման հետ: Դուք կփոխեք ձեր կյանքը, եթե պատրաստ լինեք վերագնահատել ձեր քայլերը ու քննարկել անցյալի
իրողությունները մտերիմների հետ:
Կույս
Օրը կապված է տհաճ խոսակցությունների, հարաբերությունների պարզման հետ: Դուք բավականին շատ գործ ունեք անելու, այդ թվում նաև՝ ոչ այնքան հաճելի: Հոգ տարեք ձեր ունեցվածքի մասին, ֆինանսական հարցերում հապճեպությունը աղետալի հետևանքներ կարող է ունենալ: Կիսեք հոգսերը մտերիմներ հետ, այլապես չեք կարողանա ամեն ինչ ինքնուրույն անել: Ռոմանտիկ հարաբերություններում չէր խանգարի նախաձեռնողականություն
դրսևորելը:
Կշեռք
Հաջողվում է լուծել մի քանի կարևոր գործնական հարցեր: Փորձեք դրանց ավելի շատ ուշադրություն հատկացել: Հաջողության կհասնեք, եթե համապատասխան վարքագծի տակտիկա մշակեք՝ կախված իրավիճակից: Ձեզ սպասում են խոստումնալից հանդիպումներ, որոնք սակայն կարճատև կլինեն: Փորձեք թեթև վերաբերմունք ցուցաբերել դրանց նկատմամբ: Նախօրոք պլանավորեք երեկոյի ընթացքը:
Կարիճ
Կենսական պոտենցիալը բարձր է, իսկ ներքին էներգիայի առատությունը կարող է ավերիչ հետևանքեր ունենալ, եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկեք: Զսպեք ձեր պոռթկումերը ու մի մոռացեք բարեկրթության մասին, հակառակ դեպքում ձեր ձգտումները կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Ունեցվածքը ամենամեծ ուշադրության կարիքն է զգում, առկա է կորցնելու, վնասվելու հավանականություն:
Աղեղնավոր
Դուք կգտնեք ձեր էներգետիկ պոտենցիալը լավագույնս կիրառելու, լավ տպավորություն թողնելու ու կարևոր հարցերը հարթելու միջոց: Հնարավոր են նոր ծանոթություններ, հատուկ ուշադրություն է պահանջում արտաքին տեսքը: Հավանական է, որ հենց այսօր կկարողանաք
կարգավորել ֆինանսական գործերը: Այդքան շատ ուշադրություն մի հատկացրեք այն
ամենին, ինչ ասում ու անում են այլոք:
Այծեղջյուր
Անհրաժեշտ է կենտրոնանալ որևէ կոնկրետ բանի վրա: Պաշտպանեք ձեր տեսակետը ու հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին: Ձեր հաջողության մեջ ամենամեծ դերակատարումը կարող է ունենալ սթափ հայացքը ու սառը դատողականությունը: Այսօր հաղթահարելով դժվարությունները, դուք երկար ժամանակով կապահովեք ձեր ապագայի հանգստությունը: Հնարավոր են ոչ մեծ անախորժություններ:
Ջրհոս
Օրը կարող է անձնական բնույթի փոփոխություների օր լինել: Միայնակ նշանի ներկայացուցիչների համար հնարավոր է հանկարծակի հանդիպում, որը սակայն դժվար թե լուրջ հարաբերության հանգեցնի: Զույգերը կարող են վիճել, հնարավոր են հավատարմության երկուստեք ստուգումներ: Օրը կարող է ստիպել հին հարաբերությունների վերականգնմանը: Մի վախեցեք բացահայտել սեփական անհատականությունը գրեթե ամեն ինչում: Երեկոյան դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:
Ձկներ
Կենսական պոտենցիալը ցածր է, օրգանիզմի պահանջներին ավելի ուշադիր եղեք: Խուսափեք բեռնավածություններից, օրը նվիրեք առողջապահական միջոցառումներին: Մի օգտագործեք ալկոհոլ: Դուք հակված եք օրվա մեծ մասն անցկացնել տանը ու դա մասնակիորեն ճիշտ է, ապահովեք ձեզ նոր տպավորություններով՝ գրքեր, զբաղմունքներ: Այսօր կստանաք
համագործակցության նոր առաջարկ, որը հարկավոր է աչքի տակ ունենալ:
EMEDIA.am