Բանգլադեշի ԼԳԲՏ հասարակության ներկայացուցիչներն առաջին ամսագիրն են հրատարակել գեյերի և լեսբուհիների համար: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:

Roopbaan ամսագրի առաջին համարը մայրաքաղաք Դաքքայում լույս է տեսել կիրակի:

Սպասվում է, որ ամսագիրը ընթերցողներին կիրազեկի երկրում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների վիճակի մասին: Երկրում մուսուլմանական բնակչությունը հաճախ խտրականության է ենթարկում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

«Սա մեծ քայլ կլինի Բանգլադեշում լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին և տրանսեքսուալներին ընդառաջ»,- հայտարարել է ամսագրի խմբագիր Ռասել Ահմեդը:


Աղբյուր՝ www.1in.am