Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգիչ:
Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Արթուր Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել և սեռական հարաբերություն կատարել ակնհաւտ 16 տարին չլրացած համագյուղացի Ա.Մ-ի հետ: Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ:
Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-250-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Հունվարի 21-ին նշանակվել էր առաջին դատական քննության օրը: Գործը քննվելու է Բերդի դատարանում:
Աղբյուր՝ news.am