1. Կրծկալ բռնաբարության դեմ
Երեք հնդիկ ուսանող ստեղծել են «բռնաբարության դեմ ներքնազգեստ», որին դիպչելու դեպքում, էլեկտրական հոսանքի հարված կստանաք, և հատուկ ազդանշանով ոստիկանությունը միանգամից կտեղեկացվի բռնաբարության փորձի մասին: Սարքը հագեցված է GPS-ով, ճնշման սենսորներով և 3800 կիլովատ հաղորդող սարքով:
2. Կանացի պաշտպանիչ ներդիրներ FemDefence
Շվեդուհի Անիտա Ինգմարսդոտտերը արտոնագրել է բռնաբարության դեմ մի սարք, որը կոչվում է FemDefence: Իմաստը այն է, որ կինը այս սարքը պետք է տեղադրի հեշտոցում: Բռնաբարության փորձի դեմքում ներդիրի սուր ծայրը կծակի առնանդամը: Ներդիրի կառուցվածն այնպիսինն է, որ չի կարող վնասել կնոջը: Սակայն, պարզվել է, որ այն իրականում գոյություն չունի, այլ միայն դիզայների նախագիծն է:
3. Ճարմանդ բռնաբարության դեմ
Շվեդ դեռահասների մի խումբ մի գոտի է ստեղծել, որը պետք է բացել երկու ձեռքերով, և նրանք հուսով են, որ այդպես կվախեցնեն պոտենցիալ բռնարարներին: Գոտին կարող է կառավարել միայն կրողը, և ոչ թե նա է գտնվում վերահսկման տակ: Ճարմանդը շատ բարդ կառուցված ունի և միայն տերը կարող է այն բացել և փակել: Նախագծող խումբը Շվեդիայում արդեն 300 գոտի է վաճառել՝ 50 դոլար արժեքով: Հիմա նրանք պատրասվում են մեծածավալ բիզնես սկսել, և ներկայումս բանակցություններ են վարում պոտենցիալ գործընկերների հետ:
4. Ծակող պահպանակ
Rape-Axe անվանումով ծակող պահպանակը նախատեսված է կանանց համար: Դրա վրա կան ծակող ատամիկներ, որոնք բռնաբարության փորձ կատարելու դեպքում կմխրճվեն հանցագործի առնանդամի մեջ:
Այս խորամանկ հայտնագործությունը ստեղծվել է Սոնետտ Էլերս բժշկի կողմից: Բացի այդ, մխրճվելով մաշկի մեջ, պահպանակը կարող է խրված մնալ, և հանցագործին որոշ դեպքերում հարկ կլինի բժշկի դիմալ, այլապես կարելի է լրջորեն վնասել սեռական օրգանը:
5. Հրեշտակի թևերի նման սարք
Երբ Դուք վտանգի մեջ հայտնվեք, անմիջապես հանեք 90 դեցիբել հզորությամբ ձայն արձակող այս սարքը: Հանցագործն անկասկած կվախենա և կփախչի:
6. Թակարդ
Իր Շերմանի ստեղծած «Թակարդը» գոտու նման մի սարք է, որը բռնում է բռնարարներին, իսկ հետո սրածայր լեզվակով ծակում է նրանց:
http://blognews.am/arm/news/124525/