Բրազիլացի մոդել Ադրիանա Լիման հերթական անգամ ցուցադրում է իր իդեալական կազմվածքը: Այս անգամ մոդելի լուսանկարները տպագրվել են Իսպանիայի Harper’s Bazaar-ում՝ գրում է viva.ua-ն:

Ադրիանան լուսանկարվել է իսպանական ամսագրի փետրվարյան համարի համար՝ ցուցադրելով անթերի ձիգ որովայնն ու երկար ոտքերը:

Ֆոտոշարքի հեղինակը նորաձևության աշխարհում հայտնի լուսանկարիչ Նիկոն է:
Աղբյուր՝ www.1in.am