Խոյ

Իրավիճակը խճճված է ու ոչ միանշանակ, դուք միանգամից չեք կարողանում կողմնորոշվել ձեր վարքագծի հարցում: Մի շտապեք: Ամեն ինչ կշռադատեք ու վարվեք իմաստուն կերպով, աշխատեք թույլ չտալ ոչ բարյացակամ մարդկանց խառնել ձեր խաղաթղթերը: Օրը առանձնակի հարմար է ազդեցիկ մարդկանց հետ կապեր հաստատելու համար: Կարելի է չկասկածել, որ դուք չեք խամրի նման մարդկանց ֆոնին, ու ձեր անհատական որակները աննկատ չեն մնա:

Ցուլ

Օրը կբացահայտի մի շարք հետաքրքիր հնարավորություններ, թույլ կտա հաստատել նոր ծանոթություններ: Ցուլերը, ովքեր վերջին ժամանակներս կասկածներ ունեին սեփական ուժերի նկատմամբ, կկարողանան փայլուն հաղթանակներ գրանցել ու իրենց հաջողակ զգալ: Հնարավոր են շահավետ գործարքներ: Օրը սակայն անհաջող է ռոմանտիկ հարաբերությունները զարգացնելու համար, խիստ ցածր է ներդաշնակ զույգ կազմելու հավանականությունը: Ոչ միայնակ Ցուլերը պետք է ուշադիր լինեն սիրելիների վարքագծի նկատմամբ:

Երկվորյակ

Այսօրը լավ է լուրջ որոշումներ կայացնելու համար, որովհետև խիստ բարձր է նրանց՝ ճշմարտացի լինելու հավանականությունը: Երկվորյակները կունենան իրենց սեփական կյանքի տերերը զգալու հնարավորություն: Հնարավոր է նոր գործնական հարաբերությունների մեկնարկ: Օրվա երկրորդ կեսին ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ՝ անսպասելի նվերներ, հանդիպման հրավեր և այլն: Կարելի է այսօր համաձակորեն պլանավորել ճանապարհորդություններ: Իրավիճակի փոփոխությունը ձեր օգտին է, կբարելավվի տրամադրությունը, ինքնազգացողությունը:

Խեցգետին

Դուք ունեք ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն, որը կարող է ավելի օգտակար ու կարևոր լինել, քան սկզբից թվում էր: Գործնական ոլորտում ամեն ինչ հարթ է ընթանում, դուք ստանում եք հետաքրքիր գործնական առաջարկներ: Դուք այսօր հնարավորություն ունեք շահելու ցանկալի մարդու համակրանքն ու ուշադրությունը: Զգայական ֆոնը անկայուն է, երբեմն ստիպված եք լինում լուրջ ջանքեր գործադրել սեփական հոռետեսությունը հաղթահարելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատթարացում:

Առյուծ

Աշխատանքի համար լավ օր է, դուք պետք է պատրաստ լինեք այն բանին, որ սեփական ջանքերի համար վարձատրություն կստանաք ավելի ուշ, քան նախատեսում էիք: Ֆինանսական պատկերը անկայուն է, պետք է խիստ կրճատել ծախսերը, հրաժարվել չպլանավորված գնումներից: Հնարավոր են հարազատների հետ տարաձայնություններ, վեճեր: Փորձեք հեռու մնալ բամբասանքներից, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել ձեր հեղինակությանը: Օրվա երկրորդ կեսը կարող եք ամբողջությամբ նվիրել ինքնակրթությանը:

Կույս

Լարված ու բարդ օր է: Դուք փորձում եք հաշտվողական դիրքորոշում որդեգրել այլոց թուլությունների հանդեպ, բայց շրջապատի մարդիկ ցավոք նույնը չեն անում: Օրվա երկրորդ կեսին կարող եք հարթել մասնագիտական բնույթի մի շարք հարցեր ու մտածել ինչ-որ առավել հետաքրքիր բանի մասին: Օրվա երկրորդ կեսին նկատելի կլինի լարվածության անսպասելի աճը: Միջոցներ ձեռնարկեք սթրեսից խուսափելու համար, քանզի դրա հետևանք կարող է լինել լուրջ առողջական խնդիրը:

Կշեռք

Հաջող օր է, լի անկակնկալ հաջողություններով: Գործնականում ամեն ինչում, ինչ դուք ձեռնարկում եք, փայլուն գործելակերպ եք ցուցաբերում: Սա կառուցողական գործողությունների, մտածված քայլերի ժամանակահատված է: Կարող եք կյանքի կոչել համարձակ մտահաղացումները: Բիզնեսմենները կարող են հույս ունենալ զգալի առաջընթացի, դրամական մուտքերի: Օրը հարմար է ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական խնդիրների լուծման համար: Մի թաքցրեք ձեր զգացմունքները. անկեղծությունը ձեզ հաջողություն կբերի:

Կարիճ

Այնպիսի օր է, երբ դուք հեշտությամբ կարող եք ցուցադրել անհատական որակները ու գրավել մարդկանց ուշադրությունը: Բայց պատրաստ եղեք այն բանին, որ ինչ-որ մեկը կփորձի չարաշահել ձեր բարությունը ու հոգատարությունը: Հնարավոր են խիստ կարևոր, երբեմն էլ՝ ճակատագրական հանդիպումներ: Շատ Կարիճներ այսօր պատրաստ են ընդունել հյուրերի: Երեկոն հիանալի ժամանակահատված է ընտանեկան միջավայրում առողջապահական ու պրոֆիլակտիկ միջոցառումների համար:

Աղեղնավոր

Օրվա առաջին կեսը խոստանում է գործնական լուրջ հաջողություններ, շահավետ գործարքներ ու հետաքրքիր գործնական առաջարկներ: Այստեղ ավելի կարևոր է ժամանակը իզուր տեղը չվատնել, գործել արագ ու էներգիայով, նպատակուղղված: Խուսափեք բեռնվածություններից, ընդհանրապես գերուշադիր եղեք առողջության նկատմամբ: Օրվա երկրորդ կեսը ժամանակահատված է, երբ դուք կարող եք ձեզ ցուցադրել լավագույն կողմից հենց անձնական ոլորտում: Նեղսրտելու կարիք չեն ունենա անգամ միայնակ Աղեղնավորները:

Այծեղջյուր

Օրվա սկզբում դժվարություններից խուսափել չի ստացվի: Սա բարդ ժամանակահատված է կոնֆլիկտների, տարաձայնությունների, հակասությունների տեսանկյունից: Կարող են առաջանալ աշխատանքային դժվարություններ: Մի նեղսրտեք այն մտքից, որ աստղերը ձեր նկատմամբ բարեհաճ չեն, փորձեք ճանապարհ գտնել կյանքը հեշտացնելու համար: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, դուք գումարը ծախսում եք առանց հաշվենկատության ու մտերիմները հավանաբար կմեղադրեն ձեզ դրանում:

Ջրհոս

Օրը կապված է շատ խնդիրների լուծման հետ, այդ թվում նաև նրանց, որոնք ինքներդ եք ձեզ համար ստեղծել: Ձեզ հատուկ է լավատեսությունը, որը ձեզ չի լքում անգամ աշխատանքային բարդ պահերին: Դուք ընտրում եք ճիշտ մարտավարություն, գրագետ կերպով պաշտպանում եք սեփական հետաքրքրությունները, գտնում եք անսպասելի, բայց ճշմարիտ ուղի հոբբին ու մասնագիտությունը համատեղելու համար: Ձեզ համար միակ վտանգ կա՝ սեփական ուժերի ու հնարավորություների գերագնահատում: Չափի զգացողությունը այսօր շատ կարևոր է:

Ձկներ

Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Մտերմիկ զրույցը հին ընկերոջ հետ թույլ կտա շատ դեպքերի նայել մեկ այլ տեսանկյունից, ընդունել լուրջ որոշումներ, ելք գտնել բարդ իրավիճակներից, գտնել վաղօրոք ստացված տեղեկատվության թաքնված իմաստը: Մասնագիտական հարցերը դուք լուծում եք հեշտորեն ու արագ: Օրը հարմար չէ ճանապարհորդելու համար: Մեծ էմիանգամից հոգնելու, ձանձրանալու հավանականությունը: Նախընտրեք ընտանեկան ջերմ մթնոլորտը ֆիզիկական ու հոգևոր ուժերը վերականգնելու համար:
emedia.am