48-ամյա ամերիկուհին ունի թերեւս ամենատարօրինակ կախվածությունը, որ կարելի է հանդիպել, նա այնքան կապված է իր տիկնիկին, որ ոչ մի վայրկյան չի բաժանվում նրանից:
Վաշինգթոն նահանգի Սիեթլ քաղաքի բնակչուհի Քեթի սիրելին 45 սմ հասակով պլաստիկե տիկնիկն է՝ Վոլո անունով: Տիկնիկը նրան նվիրել է նախկին ընկերը ութ տարի առաջ, եւ կինը վայրկյան անգամ չի բաժանվել նրանից:
Քեթը տիկնիկն իր հետ վերցնում է ամենուր, բայդարկա վարելուց, խանութ գնալիս, անգամ քնելիս կամ սեքսով զբաղվելիս: Կնոջ ամուսինը չի կարողանում հաշտվել նրա այդ կախվածության հետ, սակայն չի էլ կարողանում ետ համոզել: Նույնիսկ հոգեբույժի մոտ բուժման կուրսը չի կարողացել Քեթին բաժանել Վոլոյից, հայտնում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ը:
Աղբյուր՝ news.am