Խոյ

Բավական արգասաբեր օր է, որի ընթացքում դուք կարող եք նշանակալի առաջխաղացում ունենալ աշխատանքում, ինչպես նաև ավարտին հասցնել նախկինում ձեռնարկած գործերը: Խանդավառությունը, որով դուք ձեռնամուխ եք լինելում բարդ գործերին, օգնում է ձեզ ձեռք բերել հովանավորներ, որոնք կօգնեն կյանքի կոչել ձեր ամենահամարձակ ծրագրերը:

Լավ է օգնել նրանց, ովքեր գտնվում են ծանր վիճակում: Ձեր լավ գործերը առատորեն կպարգևատրվեն: Վատ օր չէ ֆինանսական առումով` հնարավոր են դրամական մուտքեր: Օրվա երկրորդ կեսը բարդ ժամանակահատված է` առկա է գլխացավի և անքնության վտանգ:

Ցուլ

Բարենպաստ օր է: Այն հարմար է ինտելեկտուալ աշխատանքի, գիտական բանավեճերի, կարևոր հարցերի քննարկման և ճանաչողական գրականության ընթերցանության համար: Հնարավոր են հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, ովքեր վերջերս օգնության ձեռք են մեկնել, լավ մտքերով կիսվել, օգտակար խորհուրդներ տվել:

Մասնագիտական տեսանկյունից` օրվա կեսը բեղմնավոր ժամանակահատված է. ցանկացած աշխատանքային խնդիր հեշտ և արագ լուծում է ստանում: Երեկոն ցանկալի է անցկացնել հին ընկերների և բարեկամների միջավայրում, զերծ մնալով բազմամարդ միջոցառումներից:

Երկվորյակներ

Բազում զգացողություններով ու տպավորություններով լի օր է: Դուք իրապես հետաքրքրված եք այն ամենով, ինչով դուք զբաղվում եք: Շատ Երկվորյակների հաջողվում է փայլուն կերպով կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք շրջապատի համար անհուսալի են թվում: Հնարավոր է գումար ստանանք, այդ թվում նաև` անսպասելի աղբյուրից:
Բարենպաստ օր է համատեղ գործունեության և ջանքերի միավորման համար: Կարելի է
սիրո խոստովանություն անել, բացեիբաց հայտարարել ցանկությունների ու
մտադրությունների մասին` Ձեզ ճիշտ կհասկանան:

Խեցգետին

Բարենպաստ օր է, հատկապես մասնագիտական տեսանկյունից: Դուք աշխատում եք արգասաբեր և արդյունավետ: Հեշտ եք լեզու գտնում տնօրինության և գործընկերների հետ և խոհեմ որոշումներ կայացնում. ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ի դեպ, ինչ-որ մեկն այդպես էլ կանի, բայց ձեզ խանգարելու բոլոր փորձերն հաջողությամբ չեն պսակվի, այնպես, որ կարող եք հանգիստ շարունակել հաղթական շքերթը:

Վատ օր չէ նաև անձնական բնույթի հարցեր լուծելու համար: Եթե
խեցգետինները ցանկանան ինչ-որ մեկին ստիպել գլուխը կորցնել և սիրահարվել,
ապա դա դա նրանց անպայման կհաջողվի` առանց որևէ դժվարության: Ընտանեկան
զույգերին հաճելի անակնկալներ են սպասվում:

Առյուծ

Օրվա էմոցիոնալ ֆոնն անբարենպաստ է: Դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունն ու սրտնեղում ամեն մանրուքից: Շրջապատը կոչ է անում ձեզ հանդարտվել, հնարավորինս թեթև տանել ամեն ինչ, սակայն նրանց խորհրուրդներին դուք չեք հետևում:

Հատկապես դժվար է լեզու գտնել կանանց հետ` նրանք այսօր ցուցադրում են իրենց բացասական կողմերը: Առկա է հարբուխով հիվանդանալու վտանգ` խնայեք ձեզ:

Կույս

Ձեր շուրջ անհեթեթ ու անբացատրելի իրադարձություններ կծավալվեն, բայց դուք շատ վստահ եք ձեր ուժերի վրա: Ձեր հանգստությունն անջնջելի տպավորություն կթողնի շրջապատի վրա, հատկապես նրանց, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում:

Դուք նոր դաշնակիցներ, հովանավորներ և երկրպագուներ եք գտնում` սրանք այն մարդիկ են, ովքեր չեն կարողացել դիմակայել ձեր հմայքին: Անձնական կյանքում խանդի հողի վրա չեն բացառվում լուրջ կոնֆլիկտները:

Կշեռք

Շատ լարված ու բարդ օր է: Մրցակցային պայքարը գնալով թեժանում է, հնարավոր են հակամարտություններ կոլեգաների և գործընկերների հետ: Հնարավոր է հետաքրքիր գործնական առաջարնկեր ստանաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ավելի հետաքրքիր և բարձր վարձատրությամբ աշխատանքի անցնել: Փորձեք քննադատությանը հանգիստ արձագանքել: Դրա շնորհիվ կարելի է խուսափել հակամարություններից:

Կարիճ

Իրադարձությունները զարգանում են ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, սակայն, դրանով հանդերձ, Ձեր առջև դրված նպատակներին ի վիճակի եք հասնել: Հնարավորություն ունեք ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ գայթակղիչ գործնական առաջարկ են ստանում: Հնարավոր են դրամային մուտքեր:

Մտերիմների հետ վիճաբանությունները քիչ հավանական են` հակասությունների դեպքում խաղաղությունը պահպանվում է: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր ծանոթություններ են սպասվում:

Աղեղնավոր

Բարենպաստ օր է ստեղծագործական մտքերը կյանքի կոչելու և ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար: Կարող եք քննարկել և ապագայի ծրագրեր կառուցել: Նշանի որոշ ներկայացուցիչներ գայթակղիչ գործնական առաջարկ են ստանում:

Դուք կարգի կբերեք ոչ միայն ձեր, այլև` հարազատների գործերը: Երեկոն նպաստավոր է ռոմանտիկ ժամադրությունների համար` կարելի է սիրո խոստովանություն անել:

Այծեղջյուր

Չեն բացառվում կոնֆլիկտներ աշխատավայրում և տարաձայնություններ տնօրինության հետ: Հարկ է նշել, որ խնդիրներն այդքան էլ լուրջ չեն, ինչպիսին երևում են առաջին հայացքից: Բայց դուք չեք պատրաստվում զիջողությունների գնալ:

Զերծ մնացեք անձնական բնույթի որոշումներ կայացնելուց` դուք հակված եք թերագնահատելու որոշ հանգամանքներ: Ներողամիտ եղեք կրտսեր բարեկամների նկատմամբ:

Ջրհոս

Օրվա առաջին կեսը փորձեք մաքսիմալ արդյունավետ օգտագործել: Լավագույն արդյունքների հասնելու բեղմնավոր ժամանակահատված է: Գործնական բանակցությունները բարեհաջող են ընթանում:

Շատ Ջրհոսների հաջողվում է ստանալ այն, ինչի մասին կարելի է միայն երազել: Զգուշավորությունը, ճշտությունը, մանրուքներին ուշադիր լինելը կօգնեն զերծ մնալ լուրջ սխալներից: Երեկոյան հետքարքիր հանդիպումներ են սպասվում:

Ձկներ

Միապաղաղ օր է: Գլխապտույտ հաջողություններ, նոր հնարավորություններ չեն սպասվում: Իրադարձությունները դանդաղ են զարգանում, ձանձրացնելով նշանի որոշ ներկայացուցիչներին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է լավ նորություններ ստանաք:

Օրը բարենպաստ է գործնական և անձնական հարցեր քննարկելու համար, սակայն, մի շտապեք վերջնական որոշումներ կայացնել:
emedia.am