Խոյ

Դուք պետք է գերուշադիր լինեք ձեր մտերիմների նկատմամբ: Կենտրոնանալով սեփական խնդիրների վրա՝ դուք կարող եք ձեր ուշադրությունից բաց թողնել ինչ-որ խիստ կարևոր բան: Բացառված չեն լուրջ անախորժություններ սիրելիի հետ, ապագայի պլանների քննարկումը կարող է հանգեցնել լուրջ տարաձայնությունների: Ամեն իրավիճակում աշխատեք պահպանել
սառնարյությունը, թե չէ անզգույշ խոսքի կամ քայլի պատճառով կարող են լրացուցիչ դժվարություններ առաջանալ ձեզ համար:

Ցուլ

Օրը հաճելի է: Դուք ստիպված չեք լինի տքնել ցանկալիին հասնելու համար, հաղթանակները տրվում են հեշտությամբ, ուղղակի մի քիչ հնարամիտ պետք է լինեք: Պլանների իրագործմանը ձեռնամուխ եղեք միանգամից, առանց հապաղելու, միայն այդ դեպքում արդյունքներ կգրանցեք: Անձնական կյանքում ևս ամեն ինչ հարթ է: Ձեզ ոչ միայն սիրում են ու
աջակցում, այլև հասկանում են կես խոսքից: Հիանալի օր է ուղևորությունների,
ընտանեկան հանգստի համար: Տրամադրության բարձր աստիճանը կպահպանվի առանց
լուրջ ջանքերի:

Երկվորյակ

Հիանալի օր է’ հետաքրքիր, թեթև ու խոստումնալից: Մասնագիտական գործերի դրությունը ամենալավը չէ, դուք կարող եք ձեր տաղանդների ու ունակություններին համարժեք ոլորտ գտնել: Հնարավոր է ֆինանսական վիճակի բարելավում, թանկարժեք նվերներ, շահավետ գործարքներ: Այս օրը ամենից շահավետն է սիրային գործերի համար: Հնարավոր են
ծանոթություններ, ռոմատիկ ժամադրություններ: Մի վախեցեք ավանդույթներ խախտելուց, արեք այնպես, ինչպես ձեր սիրտն է թելադրում, աստղերը հեռու կպահեն ձեզ հիասթափություններից և բարդ փորձություններից:

Խեցգետին

Այսօր ուրախանալու շատ առիթներ կունենաք, բայց դրանցից ոչ մեկը կապ չի ունենա սիրային գործերի հետ: Սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելը շատ դժվար կլինի և կարևորագույն հարցերի լուծումները դժվար կարողանաք թողնել մեկ ուրիշ օրվան: Ստիպված կլինեք զիջումների գնալ, համբերատարություն և խորամանկություն գործադրել: Մնացած
հարցերում օրը բարենպաստ է:

Առյուծ

Իրադարձությունները զարգանում են սրընթաց կերպով, ինչը ձեզ նյարդայնացնում է: Մի շտապեք նոր գործեր սկսել, այսօր ամեն բարի ու դրական գործողություն արժանի վարձատրության կստանա: Զգույշ եղեք, եթե գաղտնիքներ ունեք, այսօր բացահայտումների օր կարող է լինել: Աձնական հարաբերությունների տեսանկյունից ամենահարմար օրը չէ, դուք ավելի ու ավելի հաճախ եք վիճում մարդկանց հետ, որդեգրել եք հարձակողական
մարտավարություն:

Կույս

Նրանց, ովքեր ձգտում են նյութական բարօրության, օրը կբերի հաջողություններ, բայց հույսներդ մի դրեք թեթև հաղթանակների վրա: Դուք որքան էլ փորձեք չեք կարողանա հասցնել ամեն տեղ ու ամենուր բոլորին օգնել, մանավանդ որ շահագործվելու հավանականությունը խիստ բարձր է: Քիչ ժամանակ ծախսեք ձեր խոսակցությունների վրա: Անգամ մոտիկների հետ շփումներում զսպվածությունն ու չափավորությունն ավելի գնահատելի կլինեն, քան խիստ բացահայտ զրույցները:

Կշեռք

Հաջողվում է լուծել մի քանի կարևոր գործնական հարցեր: Փորձեք դրանց ավելի շատ ուշադրություն հատկացել: Հաջողության կհասնեք, եթե համապատասխան վարքագծի տակտիկա մշակեք՝ կախված իրավիճակից: Ձեզ սպասում են խոստումնալից հանդիպումներ, որոնք սակայն կարճատև կլինեն: Փորձեք թեթև վերաբերմունք ցուցաբերել դրանց նկատմամբ: Նախօրոք պլանավորեք երեկոյի ընթացքը:

Կարիճ

Կենսական պոտենցիալը բարձր է, իսկ ներքին էներգիայի առատությունը կարող է ավերիչ հետևանքեր ունենալ, եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկեք: Զսպեք ձեր պոռթկումերը ու մի մոռացեք բարեկրթության մասին, հակառակ դեպքում ձեր ձգտումները կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Ունեցվածքը ամենամեծ ուշադրության կարիքն է զգում, առկա է կորցնելու, վնասվելու հավանականություն:

Աղեղնավոր

Այսօր շատ հաջող օր է աշխատանքի համար։ Դուք այսօր կարող եք լուծել ցանկացած բարդության հարցեր, բացի դրանից ձեր ռբերումները կգնահատվեն։ Հնարավոր է հարաբերությունները լավացնել ղեկավարության հետ։ Օրը հաջող է հրապարակային ելույթների, սեմինարների մասնակցության համար։ Մի վախեցեք ինչ–որ բան կտրուկ փոխել ձեր կյանքում. իրավիճակը լավ կլինի ոչ միայն ձեզ համար, այլ նաև ձեր հարազատների համար։ Կարելի է անել խոշոր գնումներ. ձեռք բերել կահույք կամ ինտերիերի համար իրեր։

Այծեղջյուր
Հեշտ օր չէ։ Խնդիրները հիմնականում դուք ինքներդ ձեզ եք ստեղծում, և պարզ է, թե ինչու։ Դուք զբաղված եք ձեզ համար ոչ հաճելի գործերով։ Բացի դրանից հակասություններ են առաջանում ձեր համախոհների հետ, իսկ փոխզիջումների դուք գնում եք շատ մեծ դժվարությամբ։ Հարազատների հետ վեճից հանարավոր կլինի խուսափել, եթե դուք կարողանաք պահել հավասարակշռություն և լսել կնոջ խորհուրդները։ Կարելի է մեկնել
փոքրիկ ուղևորության։

Ջրհոս
Լավ օր է։ Բացասական երևություները կարող են ազդել միայն վաղ առավոտյան։ Իսկ օրվա մյուս մասը շատ լավ է անցնելու և՛ աշխատանքային, և՛ անձնական ոլորտներում։ Օրը հաջող է ակտիվ հանգստի, ճանապարհորդությունների, սպորտով զբաղվելու համար։ Մեծ հաճույք կստանաք ընկերների հետ հանդիպումից և ռոմանտիկ ժամադրությունից։

Ձկներ
Օրվա առաջին կեսը անհաջող է նոր գործարքների և մեծ գնումների համար։ Կարող են խնդիրներ առաջանալ աշխատավայրում, բայց դուք դրանք շատ արագ կհարթեք։ Հարաբերությունները վատ են դասավորվում գործընկերների հետ։ Օրվա երկրորդ կեսը լավ կընթանա։ Ձեզ օգնության կգան այնպիսի մարդիկ, ում ժամանակին դուք օգնել եք։