Կինը 7 տարի շարունակ պահել է «Ցուլ» մականունով կատվին: Նրա խոսքով՝ մեծանալուն զուգընթաց, ինքը կատվի վարքում տարօրինակություններ է նկատել:

Այսպես, կատուն անհայտ պատճառերով անտեսել է հակառակ սեռի կատուներին, թեե տերը ամեն կերպ փորձել է հետաքրքրություն առաջացնել էգ կատուների նկատմամբ:

Կատուն ուշադրություն է դարձրել միայն արուների վրա:

Տեսնելով, որ չի կարողանում փոխել կատվի վարքը, տերը նրան դուրս է արել տնից՝ հայտարարելով հետեւյալը. «Նա միշտ ցուցադրել է անբնական սեռական վարք՝ խաղալով միայն արու կատուների հետ եւ անտեսելով մեր շրջանում ապրող էգ կատուներին»


Աղբյուր՝ news.am