«ՀԺ»-ն գրում է. «ՀՀ Պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակեց առաջին հազար հարկատուների ցանկը և նրանց վճարած հարկերի չափերը։ Ըստ այդմ, նրանք բոլորով միասին 2013 թվականին վճարել են 665 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 19 տոկոսով ավելին է 2012թ. ցուցանիշից։ Խոշոր հարկատուների ցանկի «առաջատարների» շարքում իր «պասիվությամբ» կրկին աչքի է ընկել Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը։

Նրան պատկանող երկու խոշորագույն ընկերություները՝ «Ալեքս-Գրիգ» և «Սամ-Սեր Գրուպ»-ը միասին վճարել են 24,8 մլրդ դրամ, ինչը 2012 թվականի ցուցանիշից ավելին է ընդամենը 2,9 տոկոսով։ Այսինքն, չնայած Սամվել Ալեքսանյանն օր օրի խոշորացնում է իր բիզնեսները, իր ձեռքում կենտրոնացնում նորանոր ոլորտներ, նրա վճարած հարկերը գրեթե չեն ավելանում»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում