NEWS.am-ի տեղեկություններով Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում որդին ծնողներին հայտնաբերել է դանակահարված վիճակում:
Որդին տուն է գնացել, սակայն դուռը փակ է եղել, քիչ հետո նրանց հայտնաբերել է վիզը կտրված վիճակում: Նա ահազանգել է շտապօգնություն ու ոստիկաններին: Այժմ դեպքի վայրում համապատասխան մարմինները փորձում են պարզել տեղի ունեցածը: Սպանված կինը 49 տարեկան Մանուշակն է, իսկ տղամարդը՝ 52-ամյա Գարեգին Հակոբյանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով:
news.am