Տեղեկության հիմք էր դարձել Անի Երանյան անունով ֆեյսբուքյան էջում արված փոփոխությունը, ըստ որի, այդ օգտատերն արդեն հարաբերության մեջ է Սամ Իսպիրյան անունով օգտատիրոջ հետ:

ESem.am-ը զրուցեց դերասանուհու հետ՝ ճշտելու լուրերը: «Ճիշտն ասած, ես արդեն 20 օր է, ինչ ջնջվել եմ ֆեյսբուքից: Չգիտեմ՝ ով է հետևում այդ էջին, չեմ ճանաչում նաև այն օգտատիրոջը, ում հետ «հարաբերությունների մեջ եմ»,- ասաց Անին ու հավելեց, որ ֆեյսբուքից ջնջվել է, քանի որ ցանկացել է հանգստանալ լրատվական հոսքից, սոցցանցերից- Առաջիկայում անպայման կվերադառնամ, սակայն այս պահին չեմ կարող ասել, դա կլինի վա՞ղը, թե՝ մեկ ամսից»:

Անի Երանյան

Դերասանուհու փոխանցմամբ՝ այլևս չի նյարդայնանում, որ իր անունից կարող են ներկայանալ, գրառումներ անել, թեև դրանք ազդում են իր անվան վրա. «Որևէ պարապ մարդ այսօր կարող է իմ անունով էջ բացել, վաղը՝ մեկ այլ հայտնի մարդու: Դրա դեմ հնարավոր չէ պայքարել, իսկ զայրանալով միայն ինքս ինձ կվնասեմ, այդ իսկ պատճառով թեթև եմ նայում այդ ամենին»:

ESem.am-ն Անիի հետ խոսեց նաև շրջանառվող այն խոսակցությունների մասին, ըստ որոնց, դերասանուհին և Մովսես Երեմյանը, ովքեր «Խաղանք իմ կանոններով» ֆիլմի գլխավոր դերակատարներն են, կրկին միասին են: Ըստ որոշ ասեկոսեների՝ նրանք բավականին մտերմիկ հարաբերություններ ունեն նկարահանումների ժամանակ: «Ինձ էլ են հասել նման խոսակցություներ, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Մովսեսն իր ընկերուհու հետ է, ես էլ իմ կյանքն ունեմ, սակայն մենք շատ նորմալ հարաբերություններ ունենք. մենք հասուն մարդիկ ենք: Բնականաբար, չենք կարող ֆիլմում սիրային զույգի մարմնավորել, իսկ կյանքում չշփվել իրար հետ»,- ասաց Անին և հավելեց, որ մտերմիկ ասելով յուրաքանչյուրը մի բան է հասկանում, այդտեղ պետք է բազմակետեր դնել:

esem.am