Կինոռեժիսոր Վուդի Ալենի խորթ աղջիկը՝ Դիլան Ֆերոուն, The New York Times-ում հրապարակված բաց նամակում պատմել է ռեժիսորի կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին:
Դիլան Ֆերոուն այդ ժամանակ եղել է 7 տարեկան:
«Նա դրա համար անպատիժ մնաց»,- մեջբերում է թերթը նրա խոսքերը:
Հունվարի սկզբին Վուդի Ալենն արժանացավ «Ոսկե գլոբուսի»՝ կինեմատոգրաֆիայում ցուցաբերած ծառայությունների համար: Դիլանի խոսքով՝ հենց դա էլ իրեն դրդել է բաց նամակ գրել:
Վուդի Ալենին անչափահասին անարգելու մեղադրանք չի առաջադրվել, բայց անցկացվել է համապատասխան հետաքննություն:
Աղբյուր՝ www.1in.am