56-ամյա Հովհաննես Միքայելյանին եւ 47-ամյա Գայանե Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Հ.Միքայելյանը հանդիսանալով «Հովիկ Միքայելյան» ՍՊԸ տնօրեն, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, Գայանե Հարությունյանի հետ նախնական համաձայնության գալով, «Հացատուն» սննդի օբյեկտի 2 առանձնասենյակ կահավորելուց հետո հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար 6000-ական ՀՀ դրամով դրանք պարբերաբար տրամադրել են Ն.Արմենակյանին, Ն, Ներսիսյանին եւ այլոց: Բացի այդ կազմակերպել են հաճախորդների հետ ինտիմ հանդիպումներ հացատանը որպես մատուցողուհի աշխատող Ս.Հարությունովայի եւ Ս.Բալտայանի հետ:
Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 2-րդ մասի 1,5-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Գործը քննվելու է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը նշանակվել է հունվարի 30-ին:
news.am