Ըստ Ալենի` 28-ամյա Դիլան Ֆերոուի՝ իրեն վարկաբեկող նամակը «սուտ եւ վիրավորական» է, հայտնել է մամուլի գործակալը: Նա նաեւ հայտնել է, որ 78-ամյա ռեժիսորը «շատ շուտով» անձամբ կպատասխանի մեղադրանքին:
Մամուլի գործակալը հիշեցրել է, որ որդեգիր դստեր նկատմամբ Ալենի ոտնձգությունների գործն արդեն քննվել է դատարանում, եւ անկախ փորձագետները հանցագործության ապացույցներ չեն գտել: Նրանք ենթարել էին, որ Ալենի դեմ Ֆերոուին տրամադրում է իր խորթ մայրը` դերասանուհի Միա Ֆերոուն, հայտնում է lenta.ru-ն:
1992թ. Ալենի կին Միա Ֆերոուն նրան մեղադրել էր իրենց որդեգիր աղջկա` Դիլանի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, սակայն դատարանը ռեժիսորի մեղքի ապացույցներ չէր հայտնաբերել: Ֆերոուի հետ ամուսնալուծությունից հետո Ալենն ամուսնացել էր իր մյուս որդեգիր աղջկա` Սուի ի Փրեւենի հետ:
Հիշեցնենք, որ Դիլան Ֆերոուն նամակ է գրել The New York Times թերթին, որտեղ մանրամասն նկարագրել էր խորթ հոր` Վուդի Ալենի սեռական ոտնձգությունները: Ըստ նրա` այդ ժամանակ ինքը յոթ տարեկան էր եղել:
Վուդի Ալենի որդեգիր դուստրը նրան մեղադրում է սեռական բռնության մեջ
Աղբյուր՝ news.am