Բարև ձեզ, բժի՛շկ, արդեն 7 տարի ամուսնացած եմ, բայց սեռական ակտից որևէ բավարարվածություն չեմ ստանում: Պատճառն այն է, կարծում եմ, որ ամուսինս դեռ չսկսած՛ ավարտում է, նրա մոտ վաղաժամ սերմնաժայթքում է լինում:
Խնդրում եմ խորհուրդ տալ, ի՞նչ անել, ինչպե՞ս երկարացնել սեռական հարաբերության ընթացքը, որ ես էլ օրգազմ զգամ: Գու՞ցե բուժում է հակավոր, կամ կա՞ն հաբեր, որոնք կարող են երկարացնել սեռական ակտը:
Խնդրւմ եմ օգնեք մեզ Ձեր խորհուրդներով:
Կանխավ. շնորհակալություն:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Այն պարագայում, երբ սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչև սեռական անդամի ներհրումը կամ անմիջապես դրանից հետո, կոչվում է Ejaculatio ante portas , սա համարվում է վաղաժամ սերմնաժայթքման ամենաարտահայտված տարբերակը, ինչը անխոս պահանջում է հատուկ սեքսոլոգիական բուժում, որի մեթոդիկան ընտրվում է կոնկրետ թե պացիենտի մոտ որ մեխանիզմն է խանգարված: Բուժման արդյունքում կարգավորվում է վաղաժամ սերմնաժայթքման պատճառով առաջ եկած սեքսուալ աններդաշնակությունը: