Օրերս ESem.am-ին հայտնի դարձավ, որ Մովսեսին բանակ են տարել 🙂
Լուրի իսկությունը պարզելու համար զրուցեցինք դերասանի հետ, ով հայրենիքի նկատմամբ պարտքը կատարում է Վանաձորի զորամասերից մեկում: Մովսեսի խոսքերով` ինչ-ինչ պատճառներով պարբերաբար հետաձգվում էր զորակոչվելը, սակայն հունվարի 30-ից նա զինվոր է դարձել:
25-ամյա Մովսեսը ESem.am-ին պատմեց, որ ծառայությունը շատ լավ է անցնում և հնարավոր է` իրեն տեղափոխեն Վանաձորից: «Բանակային օրերս շատ լավ են անցնում. միակ վատ բանն այն է, որ գործերիցս հետ եմ մնում»,- ասաց դերասանը:
Ըստ նրա` բանակում ևս իրեն ճանաչում են և իր հանդեպ վերաբերմունքը տարբերվում է: «Քանի որ տարիքով մեծ եմ, սերժանտների հետ ընկերություն եմ անում»,- ավելացրեց Մովսեսը և նշեց, որ գուցե բանակային կյանքի ընթացքում կարողանա դարձյալ նկարահանումների մասնակցել:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը
Նյութի աղբյուր