ԱՄՆ-ում դպրոցի ուսուցչուհուն մեղադրել են դպրոցականների նկատմամբ ոտնձգությունների մեջ այն բանից հետո, երբ տուժածներից մեկը նրա արարքը բացահայտող տեսանյութ է հրապարակել YouTube-ում:
Իրավապահ մարմինները հետաքրքրվել են մանկավարժով այն բանից հետո, երբ նրա նախկին աշակերտուհիներից մեկը տեսանյութ է հրապարակել է YouTube-ում, որտեղ 28-ամյա Ջեյմի Կարիլյոն պատմել է, որ ենթարկվել է սեռական ոտնձգության բասկետբոլի նախկին մարզչի կողմից:
Այնուհետեւ աղջիկը ձայնագրել է իր նախկին ուսուցչի հետ հարցազրույցը: Կարիլյոն պատմել է, որ ինտիմ հարաբերությունները Կարդոսայի հետ սկսվել են 12 տարի առաջ եւ կործանել իր մանկությունը: Ուսուցչուհին փորձել է ներողություն խնդրել:
Կարիլյոյի տեսանյութը մեծ հասարակական արձագանք է գտել ԱՄՆ-ում: Կարիլյոյի խոստովանությունը նպաստել է, որ մեկ այլ տուժած նախկին աշակերտուհի նույնպես դիմի իրավապահներին:
40-ամյա Անդրեա Կարդոսուն կալանավորվել է փետրվարի 3-ին, Քալիֆորնիայի Փերիս քաղաքում: Նրան մեղադրում են երկու դպրոցական աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, որոնք տեղի են ունեցել 1997-2001 թվականներին:
Ավելի վաղ ուսուցչուհուն հեռացրել էին Ալհամբրա քաղաքի դպրոցից, որտեղ նա կալանավորման պահին աշխատում էր որպես տնօրենի օգնական, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The New York Daily News-ը:
Աղբյուր՝ news.am