Խոյ

Ցանկացած գործի մեջ պահպանեք հանգստությունն ու քննադատելու կարողությունը: Օրը դրդում է նոր գործողությունների, դրսևորվում է այն, ինչ ձեր հիմնական անելիքն է դառնալու մոտակա ամսվա համար: Ներշնչվածության ներքո կարող եք հապճեպ նախաձեռնողականություն դրսևորել, ինչը խորհուրդ չի տրվում: Մտածեք բեռնվածության այն ծավալի մասին, որը կարող եք ընդունել ու մի ստեղծեք լրացուցիչ դժվարություններ:

Ցուլ

Ուժերը ներդրեք, որպեսզի համակարգեք աշխատանքի ողջ ծավալը ու որոշակիացնեք այն գործերը, որոնք կասկածների տեղիք են տալիս: Այսօր դուք ավելի հակված եք մեծ ուշադրություն հատկացնել զգացմունքներին ու քննադատող եք այլոց գործողությունների նկատմամբ: Սահմանափակեք բոլոր տեսակի կապերը, խուսափեք դատարկ խոսակցություններից ու բամբասանքներից: Լավ կլինի, եթե հեռու մնաք նաև բացախոսությունից ու ավելորդ քնարական զեղումներից:

Երկվորյակներ

Այսօր դուք հանկարծակի ճնշում կարող եք զգալ, կարող են լինել իրավիճակներ, որոնք անցանկալի են, բայց` անխոսւափելի: Իրադարձությունները արագ են զարգանում: Սա հիանալի ժամանակ է հույզերը կոնկրետ թեմայի շուրջ կենտրոնացնելու համար, քանի որ վերջինս սողոսկում է ձեր ուշադրությունից: Կենսական տարածքում կատարվող բարեփոխումները, հին իրերից ազատվելը կարող են խիստ բարերար ազդեցություն թողնել ձեզ վրա:

Խեցգետին

Հազիվ թե հարմարավետ օր լինի. հույզերն ու զգացմունքները բավականին շատ են: Շրջապատը հակված է արագ լուծումներ ստանալ ու զուսպ չէ հատկապես շահերի բախման ժամանակ: Ժամանակ մի վատնեք դատարկաբանությունների ու անկարևոր հարաբերությունների պարզման վրա: Ավելորդ գրգռվողականությունը կօգնի հնարամիտ լինել: Օրն օգտագործեք ժրաջան աշխատանքի ու հեռանկարների պարզեցման համար: Մի հրաժարվեք այլոց աջակցությունից:

Առյուծ

Այժմ ձեր «ալիքի» վրա եք` հակված որոշակի տեղեկատվության ստացմանը, իսկ եթե միտված եք հարաբերությունների խորացմանը, ապա դա կկատարվի միայն որոշակի թեմայի շրջանակում: Որպեսզի ծանոթությունները բարենպաստ տպավորություն թողնեն, մի մասնակցեք ձանձրալի արարողություններին, մի հանդիպեք տհաճ մարդկանց հետ: Օրը հարմար է ուղևորությունների, տեղեկատվության որոնման վրա ծախսելու համար:

Կույս

Օրը խոստանում է ակտիվության բավականին բարձր մակարդակ ու շատ ընթացիկ տպավորություններ: Խոհեմ եղեք նրանց նկատմամբ, ովքեր ձեզ դրդում են անհամբերության ու իրենք են դա դրսևորում, առավելագույնս բաց եղեք փոխազդեցության համար: Այժմ շատ բաներ են պարզվում, իսկ դա նշանակում է, որ դուք ձեր հին խնդիրներին կարող եք օրիգինալ լուծումներ գտնել: Հույզերն ու ֆիզիկական բեռնվածությունը կարող են զուգակցվել գլխացավով:

Կշեռք

Ձեր ակտիվությունը այսօր օգտակար կլինի գրեթե բոլոր ոլորտներում: Միայն թե կարողացեք ճիշտ գնահատել ձեր կարողությունները ու մտածեք գործողությունների հետևանքների մասին մինչ դրանք նախաձեռնելը: Օրվա առաջին կեսն ավելի հաջող է: Լավ կլինի, եթե այն օգտագործեք հեռանկարային որևէ նախագծի ուղղությամբ: Լավ օր է փաստաթղթերի հետ կապված հարցերը լուծելու համար: Օգտակար են բոլոր տեսակի ֆիզիկական վարժությունները:

Կարիճ

Կարիճներին կյանքը առաջադրում է բարդ խնդիրներ: Իրականացնելով ընթացիկ գործողություններ և զբաղվելով կենցաղով` դուք պարտավոր եք ծանրութեթև անել ավելի գլոբալ հարցերը ու պլանավորել գործողություններ: Կարևոր է այն, ինչ հիմա դրսևորվում է, կարևոր են այն մարդիկ, ում հետ առընչվում եք դեպքերի զարգացման արդյունքում: Մարդկանց հետ հարաբերություններում ուղղամիտ ու համառ եղեք: Հնարավոր է` օգտակար լինի այն նախագծի կյանքի կոչումը, որը կարևոր է թվում, բայց ստիպողաբար մոռացվում է:

Աղեղնավոր

Տրամադրությունը փոփոխական է: Անմրապնդելով ձեր դիրքերը կամ տեսակետները մի բանում, կարող եք բացթողում նկատել մեկ այլ ոլորտում կամ անբավարություն` մեկ այլ բանում: Ռոմանտիկ հարաբերություններում կարող է առաջանալ անցանկալի բացախոսության ու ընտրության իրավիճակ: Մի շտապեք, ինքներդ ձեզ ժամանակ տվեք յուրաքանչյուր վճռական քայլից առաջ մտածելու համար: Անուրջներ մի կառուցեք այն ամենի նկատմամբ, ինչը ձեզ հիմա առաջարկում են:

Այծեղջյուր

Այժմ բոլորի աչքի առաջ եք ու ակտիվորեն ազդում եք իրադարձությունների ընթացքի վրա: Դուք պրակտիկ եք, հակված չեք կայունությունը ռիսկի տակ դնելու: Կարող է լուծում ստանալ մի այնպիսի նախագծի ճակատագիրը, որտեղ հեռանկարները անորոշ են, իսկ ջանքերը` ահռելի: Պատրաստ եղեք զոհաբերությունների: Լուծեք առաջին հերթին ամենաէական հարցերը: Եթե ներշնչանք զգաք, կկարողանաք հաղթահարել էլ ավելի դժվար խոչընդոտներ:

Ջրհոս

Ձեր գրավչությունը պետքական մարդկանց է ձեր մոտ բերում: Ձեզ ընդհառաջում են, օգնում, բայց դուք միաժամանակ պետք է պատասխան նշաններ ցուցաբերեք ու լսեք գանգատներ ու խնդրանքներ, որպեսզի այդ կապը պահպանեք: Դա հեշտ չի լինի անել, քանի որ ձեր հետաքրքրությունների շրջանակը այժմ ակտիվորեն աճում է: Դուք ստիպված եք հավասարակշռության տակ պահել գործունեության միանգամից մի քանի ոլորտներ ու բազում հարաբերություններ:

Ձկներ

Յուրաքանչյուր գործ, որ կսկսեք այսօր անել, հաշվարկված կլինեն արագ արդյունքի վրա: Որքան շատ է էներգետիկ սնուցումը ու ցանկությունը, այդքան մեծ բանի կարելի է հասնել: Հիանալի օր է ցուցադրելու համար ձեր շնորհները, ելույթ ունենալու, ներկայացնելու համար: Ոչ ստանդարտ լուծումները կարող են անսպասելի հաջողություն բերել նաև մասնագիտական ոլորտում: Օգտակար են ուղևորությունները, որոնք նախաձեռնում եք մի լավ հանգստանալու ու վատ մտքերից ազատվելու համար:
emedia.am