«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակը» երեկ փորձեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանից հետաքրքրվել՝ արդեն իսկ գլուխ հանո՞ւմ է թաղապետի պաշտոնից, այս ընթացքում համայնքային ինչ խնդիրներ է լուծել եւ ինչեր է դեռ պատրաստվում անել համայնքի համար, սակայն նորաթուխ թաղապետի փոխարեն հեռախոսին պատասխանեց կրկին նորաթուխ երիտասարդի ձայնով մեկը եւ ասաց, որ Արտակ Ալեքսանյանն ընդհանրապես հեռախոսազանգերի չի պատասխանում։
Հարցրեցինք՝ որն է թաղապետի այդ տարօրինակ սովորության պատճառը, երիտասարդն արձագանքեց. «Ինքը շատ զբաղված է, գործերը շատ-շատ են, դրա համար էլ չի հասցնում անգամ զանգերի պատասխանել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում