Ըստ ուսումնասիրությունների՝ մարդիկ այսօր սեքսով քիչ են զբաղվում, միջինը՝ ամսականը հինգ անգամ՝ 20 տարի առաջվա վեցուկես անգամի համեմատությամբ:
Ավելի վաղ հայտնաբերվել էր, որ սեռական ակտիվության կես ժամը ավելի շատ կալորիաներ կարող է այրել, քան վազքը: Ըստ ուսումնասիրողների՝ սեռական ակտիվությունը ակտիվությունը ֆիզիկական լուրջ ծանրաբեռնվածություն է, հայտնում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ին:
Մոնրեալի Քվեբեկի համալսարանի գիտնականները 18-35 տարեկան 21 զույգի են ուսումնասիրել:
25 րոպե տեւած սովորական սեռական հարաբերության ժամանակ տղամարդիկ այրել են միջինը 100 կալորիա, կանայք՝ 69:
Կանադացի գիտնականների եզրակացությունները մոտ են Բրիտանիայի սրտաբանների կարծիքին: Սեքսով զբաղվելը կարող է հանել սթրեսը եւ նպաստել ուղեղի նոր բջիջների աճին:
Աղբյուր՝ news.am