Խոյ

Կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա` փորձելով այնքան խորամուտ լինել, որ չշեղվեք արտաքին ազդեցություններից: Որքան քիչ քաոս լինի ձեր շուրջ, այնքան հավանական է, որ մեծ խնդրից խուսափեք: Ձեր հաջողությունը այժմ կայանում է նրանում, որ դուք բավականին շատ բան եք ձեռնարկում ի վնաս ձեզ, միևնույն ժամանակ, ինչ-որ բան ձեզ հետ է պահում ավելի մեծ, ճակատագրական սխալ գործելուց: Ազատ ժամանակը նվիրեք ընտանեկան գործերին, ապահովեք ձեզ համար հարմարավետություն:

Ցուլ

Հետաքրքիր օր է, չնայած այդքան պարզ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից: Հաջողությունն ու անհաջողությունը մոտակա օրերին ձեռք ձեռքի տված կուղեկցեն ձեզ: Ձեզ ոչ մի րոպե չի կարելի հանգստանալ, վերահսկողության տակ պահեք ձեր գործերը, իմաստուն եղեք հարաբերություններում: Թույլ տվեք ուրիշներին նախաձեռնողականություն ցուցաբերել, բայց ուրիշի վզին մի փաթաթեք ձեր պարտականությունները, նաև, անհրաժեշտության դեպքում մի արագացրեք իրադարձությունների ընթացքը:

Երկվորյակներ

Վախեցեք սխալներ գործելուց, դրանք կլինեն հաշվարկներ, գնահատականներ, թե` հույզեր: Ձեր անկեղծությունը կարող է պատասխան անկեղծության չհանդիպել: Մեծ է սխալվելու, խաբվելու, խարդավանքների մեջ ներքաշվելու հավանականությունը: Մեծ գնումներ մի կատարեք, պարտքով գումար մի վերցրեք ու հակառակը, ոչ մեկին գումար մի տվեք: Գործընկերային հարաբերություններում հնարավոր են կոնֆլիկտներ հենց նյութական գործոնով պայմանավորված:

Խեցգետին

Այսօր մի պլանավորեք շատ գործեր ու մի շեղվեք շարունակական վեճերի ուղղությամբ, եթե առկա են ընթացիկ գործեր: Օգտագործեք այս ընթացքը ընտանեկան գործերի համար, մեծ տեղ ու ժամանակ հատկացրեք շփումներին: Աշխատեք ոչինչ չբարդացնել, բայց մի անտեսեք կարևոր պահերը, որոնք առաջանում են ձեզ համար կարևոր անձանց հետ հարաբերություններում: Շեղվեք վերացական հետաքրքրություններից ու զբաղվեք պրակտիկ գործերով: Լավ ժամանակ է արտաքին տեսքով զբաղվելու համար:

Առյուծ

Անսպասելի իրադարձությունները կամ նորությունները կարող են առաջացնել սուր զգայական ռեակցիա, աշխարհի անարդարության մասին մտքեր: Փորձեք ոչինչ չբարդացնել, չշտկել կամ ուղղել: Խոտանները, կոնֆլիկտները, երազանքների խորտակումը իրենցից իրականում ոչ մի բարդ բան չեն ներկայացնում, այլ հակառակը, կարող են դրդել միակ եզակի ու ճշմարիտ լուծմանը: Բացի դրանից, շատ բաներ այժմ շատ ուռճացված են:

Կույս

Ամբողջ ուշադրությունը պրակտիկ գործերի նկատմամբ է, ինչը անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի կենսական տարածքի կարգավորման համար, կպարգևի համբերություն այնտեղ, որտեղ երկար ժամանակ է, ինչ պահանջվում է մոնոտոն աշխատանք: Հետևեք, թե ինչպիսի թեմաներ են այժմ առաջացել ձեր կյանքում, հնարավոր է` ձեզ առաջարկել են նույնը, ինչ նախկինում: Այժմ նախաձեռնողականության պակաս եք զգում, բայց այժմ ավելի լավ կլինի ստանաք ոմանց աջակցությունն ու խորհուրդը:

Կշեռք

Օրը կարող է նշանավորվել ինչ-որ հատուկ իրադարձությամբ, գումարային վճարով, առաջարկով կամ համակրանքի դրսևորմամբ: Բայց այսօր ձեզնից առանձնահատուկ ակտիվություն չի պահանջվի: Հանգստացեք, որպեսզի վաղը նոր պոռթկումով անցնեք աշխատանքի կատարմանը: Այսօր ինչ-որ խնդիրներ կարող են լուծվել իրենք իրենցով: Օրը հաջողություն է խոստանում: Շրջապատի հետ հարաբերությունները կդասավորվեն փոխադարձ հարմարավետությամբ: Այսօր վերջապես կկարողանաք հանգստանալ խաղաղ միջավայրում:

Կարիճ

Ձեր ճակատագիրը ենթարկվում է ձևափոխման, անգամ եթե դուք հակված չեք ուշադրություն դարձնելու ֆոնային իրադարձություններին ու կապերի սովորական սխեմաների փոփոխմանը: Վերջապես կարող է դրսևորվել ձեր նկատմամբ թաքուն համակրանք այնպիսի մարդկանց կողմից, ովքեր հետաքրքրված են ձեր հաջողություններով ու անհաջողություններով: Ընթացիկ գործերից կարող եք հեշտությամբ եզրահանգումների գալ: Հնարավոր է դրամական մեծ եկամուտ կամ հակառակը` կորուստ:

Աղեղնավոր

Վերջապես լուծեք կուտակված խնդիրները, վերադարձրեք պարտքերը ու ձեր շուրջ ստեղծեք կարգուկանոնի մթնոլորտ: Այսօր լուծեք հիմնականում անձնական հարցեր, զբաղվեք արտաքինի բարեկարգմամբ: Մի լարվեք հարաբերությունների առումով, շփվեք միայն այն դեպքում, երբ կա անհրաժեշտություն: Օրը ավելի շատ տրամադրում է ընտանեկան հանգիստ զբաղմունքի: Հարազատների հետ հարաբերությունները լի կլինեն հուզական նոտաներով: Եթե որևէ մեկին օգնեք, մեծ շնորհակալության կարժանանաք:

Այծեղջյուր

Ստեղծվել է կայունության մթնոլորտ, երբ կարող եք մի պահ կանգ առնել, շունչ քաշել ու վերականգնել կորսված հավասարակշռությունը, որպեսզի վաղը ևեթ սուզվեք գործերի քաոսի մեջ: Ցանկալի չէ, բայց պետք է ընդունեք, որ կյանքը ստիպում է նոր դիտակետներ փնտրել ու գտնել, կատարել ինչ-որ մեկի հանձնարարությունները, խնդրանքը: Իներցիայի ուժը խստ բարձր է, դուք կցուցաբերեք կառուցվածքային դիրքորոշում ու այնպիսի գործերին անցնելու դժկամություն, որոնք ձեր հետ ոչ մի կապ չունեն:

Ջրհոս

Օրը կրում է թարմացման ու առաջիկա փոփոխությունների նախանշաններ, պահանջում է դիտողականություն, բայց ոչ նախաձեռնողականություն: Լավ կլինի զբաղվեք տեղեկատվության որոնմամբ, ուսումնասիրել այլընտրանքային աշխատելաձևեր: Կյանքը նոր խնդիրներ է առաջադրում, բայց ամենևին կարիք չկա արկածներ որոնել: Շուտով աշխատանքային նոր ծավալ կստանաք, ժամանակը կօգտագործեք կողմնորոշման, պլանների շտկման, հեռանկարների պարզեցման համար: Դուք պետք է առանձնացնեք գլխավոր թեման ու հստակեցնեք, թե ինչ ակտիվություն է ձեզանից պահանջվում:

Ձկներ

Աշխատանքի ու գործերի բաշխվածության մեջ հնարավոր է քաոսային իրավիճակ, խարդավանք, նպատակների իրականացման անազնիվ մեթոդների կիրառում: Հետևեք, որպեսզի ձեզ չգայթակղեցնեն անելու համար բաներ, որոնք ձեզ ամենևին պետք չեն: Ինտուիտիվ մակարդակում դուք կարող եք զգալ, թե ինչ եք ուզում, գնահատեք այն տեղեկատվությունը, որը ձեզ պետք կգա մոտ ապագայում: Ոչնչից մեծ աղմուկ կլինի, բայց ֆիլտրելով տեղեկությունները, կարող եք նոր արժեքավոր բաներ հայտնաբերել: