Հարգելի բժիշկ 1.5 տարի է ամուսնացած եմ: Հղիության ժամանակ բժշկի խորհրդով սեռական հարաբերություններ քիչ ենք ունեցել: Ծննդաբերությունից հետո ամուսնուս մոտ պոտենցիայի անկում է: Ինչպես կարող է վերականգնվել: Չի ցանկանում այցելենք սեքսոպաթոլոգի: Շնորհակալություն…

 

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Շատ տղամարդկանց մոտ, երբ որ խանգարվում է սեռական կյանքի ռեգուլյարությունը, առաջանում է այսպես կոչված ապամարզվածության սինդրոմ. Կարծես թե խախտվում է սեքսուալ ֆունկցիան ապահովող ֆունկցիոնալ ռեֆլեկտոր մեխանիզմները :

Այս պարագայում երբեմն որոշակի ժամանակ է պահանջվում սեռական ֆունկցիայի վերականգնման և ամրապնդման համար: Անհրաժեշտության դեպքում կարիք է լինում նաև սեքսոլոգիական բուժման: