Խոյ
Հանգամանքներն անհաջող են դասավորվում, սակայն դա Ձեզ չի խանգարում, որ հաջողություններ արձանագրեք: Օրվա առաջին կեսը շատ եք աշխատելու, բայց դա ձեզ չի վախեցնում` դուք ակտիվ եք ու գործունյա:Հնարավոր են ռոմանտիկ դրսևորումներ: Խոյերը արագ են գրավում շրջապատի համակրանքը:
Ցուլ
Բարենպաստ օր է, հատկապես մասնագիտական տեսանկյունից: Հնարավոր է հաղթահարեք վաղեմի մասնագիտական տարաձայնությունները: Ցլերին հաջողվում է ոչ միայն լեզու գտնել ղեկավարության, այլև անջնջելի տպավորությոն թողնել գործընկերների վրա:Օրն անբարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հատկապես դժվար եք լեզու գտնում երեխաների հետ, որոնք այսօր շատ պահանջկոտ են:
Երկվորյակներ
Բարենպաստ օր է, հատկապես մասնագիտական տեսանկյունից: Արգասաբեր են գործնական հանդիպումները: Օրը հարմար է նաև երկար ճանապարհորդությունների մեկնելու համար: Եթե դեռ չեք պատրաստվում գնալ արձակուրդ, ապա օտար լեզու ուսումնասիրեք` հաջողությունները չեն սպասեցնի: Այսօր կարող եք ծանոթանալ նաև օտարերկրյա մշակույթի հետ, էկզոտիկ ուտեստներ պատրաստել, էթնիկ ոճի հուշանվերներ գնել:
Խեցգետին
Այսօր կարողանում եք հաղթահարել յուրաքնաչյուր խոչընդոտ: Ձեր հնարամտությունն ու ճարպկությունը պարզապես ապշեցնում են շրջապատին: Դուք օգնության ձեռք եք մեկնում ընկերներին, քողազերծում թշնամիներին, հաղթանակ արձանագրում ազդեցիկ մարդկանց հետ բանավեճերում:
Առյուծ
Այսօր շատ դժվար է հանգստություն պահպանելը. այսօր սովորականից հաճախ կբախվեք անտանելի մարդկանց հետ: Շատ Առյուծներ լարվում են ամենաանհարմար պահին, թշնամիներ ձեռք բերում, վիճում են ընկերների հետ: Իսկ ահա օրվա երկրորդ կեսը հարմար է իրավական հարցերի քննարկման և հանգուցալուծման համար: Ջանքեր գործադրեք ընտանեկան վեճերից խուսափելու համար` դրանք կարգավորելու միտումները չափազանց փոքր են:
Կույս
Մի շարք բարդ խնդիրներ կլուծեք: Հնարավոր են դրամային մուտքեր: Չի բացառվում շահավետ գործարքների կնքումը: Կարող եք ազդեցիկ մարդկանց աջակցություն ձեռք բերել: Սակայն դժվարանում եք լեզու գտնել հարազատ մարդկանց հետ` այսօր քննդատաբար եք մոտենում ձեր անձին: Օրվա երկրորդ կեսին անգամ ամենաանմեղ խոսքերը կարող են վիճաբանությամբ ավարտվել:
Կշեռք
Դուք լավատեսորեն եք տրամադրված, վստահ եք ձեր ուժերի վրա` անգամ խոչընդոտների դեպքում: Օրվա խնդիրները լուրջ չեն` շուտ լուծում են ստանում: Հեշտությամբ եք նոր դաշանկիցներ ձեռք բերում: Ընդ որում, անգամ ամենաանսովոր ձեռնարկները շրջապատի աջակցությունն են ստանում: Բարենպաստ հարաբերություններ եք հաստատում ազդեցիկ մարդկանց հետ. նրանց գրավում է ձեր անկախությունը, տեսակետը պաշտպանելու կարողությունը:
Կարիճ
Դուք հաճույքով եք խառնվում ուրիշի գործերին, բայց չեք շտապում կարգավորել սեփականը: Ծագած խնդիրներն առաջին հայացքից անլուծելի բնույթ են կրում, սակայն կանցնի ժամանակ և դուք կգտնենք դրանց լուծման օպտիմալ տարբերակները:
Աղեղնավոր
Հաճելի օր է: Ամենայն հետաքրքրությամբ եք փնտրում ձեզ հուզող հարցերի պատասխանները: Շրջապատը բարյացակամություն է ցուցաբերում ձեր անձի նկատմամբ: Սիրահարված Աղեղնավորներին հաճելի անկնկալներ են սպասվում: Նշանի ներկայացուցիչները, որոնց սիրտը դեռ զվաղված չէ` մենությամբ չեն տառապում, այլ վայելում են կյանքը:
Այծեղջյուր
Ոչ այնքան բարենպաստ օր է. պետք է շատ զգույշ և ուշադիր լինել: Անգամ չնչին սխալները կարող են մի շարք խոչընդոտների առաջ կանգնեցնել: Չի բացառվում, որ կոլեգաների և ղեկավարության հետ հակամարտության մեջ մտնեք: Այսօր ձեզ թվում է, թե թշնամիներով եք շրջապատված: Հնարավոր է ֆինանսական դժվարությունների առաջ կանգնեք:
Ջրհոս
Օրվա էմոցիոնալ ֆոնն անբարենպաստ է, այդ իսկ պատճառով դժվար է պահպանել հանգստությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Դժվարությամբ եք լեզու գտնում գործընկերների հետ, բայց եթե ձեզ հանդարտ պահեք և հետևեք էթիկայի կանոններին` կխուսափեք հակամարտություններից:Տանը ջանում եք հանգստանալ, բայց ապարդյուն, քանզի այտնեղ էլ են գործեր սպասվում:
Ձկներ
Բարդ օր է, սակայն պետք չէ խուճապի մատնվել: Պետք է զգուշորեն մոտենալ աշխատանքին, հատկապես եթե այն կապված է սուր առարկաների հետ, հնարավոր է վնասվածք ստանաք: Կարելի է զբաղվել իրավական հարցերով, դրանց լուծման ձեռնարկներ փնտրել: Տանը հանգստանում եք, հարազատների հետ հեշտ եք լեզու գտնում:
emedia.am