Նման հայտարարություն նա արել է Մոսկվայի Կրեմլի Ուսպենսկի տաճարում ռուս եկեղեցու նահատակներին ու խոստովանողներին նվիրված ժամերգությունից հետո:
«Մեզ առաջարկում են այս կյանքի մեղսավոր բնույթն արդարացնել օրենքներով… Մարդկության պատմության ընթացքում երբեք պետական օրենքը չի կիրառվել մեղքն արդարացնելու համար: Նույնիսկ հեթանոսների մոտ նման բան չի եղել, թեեւ հեթանոսների մոտ մեղքի հասկացությունը հստակ չէ»,- հայտարարել է ՌՈՒԵ առաջնորդը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով՝ օրենքների խախտումը, որոնք Աստծո կողմից են մարդկանց տրված, մարդկային քաղաքակրթությանը մահ են սպառնում: Ժամերգությունից հետո աղոթել են այսօր Հարավսախալինյան տաճարում սպանվածների եւ վիրավորների համար: Այսօր ցերեկը թիկնապահական գործակալության աշխատակիցը երկու մարդ է սպանել՝ միանձնուհու եւ հավատացյալի, վիրավորել է եւս վեց հոգու:
Աղբյուր՝ news.am