Ճապոնիայում մի խումբ կանայք սեքս-բոյկոտով են սպառնում տղամարդկանց, որոնք իրենց ձայնն են տվել Տոկիոյի նոր նահանգապետի օգտին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով բրիտանական The Daily Mail-ին:
Սեքս-բոյկոտի պատճառը Տոկիոյի նոր նահանգապետ Յոիտի Մասուձոեի արտահայտությունն է եղել տղամարդկանց ամսագրին տված հարցազրույցում: Նա կարծիք էր հայտնել, թե կանայք հարմար չեն կառավարությունում աշխատելու համար, քանի որ չեն կարող ճիշտ որոշումներ կայացնել դաշտանի ընթացքում: Քաղաքական գործիչը կարծում է, որ այդ ժամանակահատվածում կանայք «իռացիոնալ» են դառնում:
Այդ ամենի հետ մեկտեղ, չնայած նախաձեռնող խմբի ջանքերին, կիրակի Յոիտի Մասուձոեն հաղթանակ է տարել ընտրություններում:
Ներկայում Twitter-ում բոյկոտ հայտարարած խմբի մասնակիցների թիվը գերազանցել է 3.000-ը:
Աղբյուր՝ www.tert.am