Տաջիկստանի Իսլամական կենտրոնի ղեկավար Սաիդմուկարամ Աբդուլկոդիրզոդան քննադատել է մարդկանց միջեւ նույնասեռական կապերը՝ դրանք աղետալի ու դժբախտ կոչելով:
Դուշանբեի կենտրոնական մզկիթում ուրբաթ օրը տեղի ունեցած քարոզի ժամանակ նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Տաջիկստանուկ նա երիտասարդներ, որոնք նույնասեռական հակումներ ունեն: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը:
Նա մահմեդականներին նախազգուշացրել է զերծ մնալ մեղսագործությունից:
Նա նաեւ քննադատել է Արեւմուտքի երկրներին, որոնք օրինականացրել են նույնասեռական ամուսնությունները ու հարաբերությունները:
Աղբյուր՝ news.am