NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք այժմ դուրս են եկել Օպերայի բակ, որտեղ նրանց միացել են նաեւ «Դեմ եմ» թիմի անդամները։
Օպերային ներկայացման տոմսերը գնած հանդիսատեսը նույնպես ստիպված լքել է դահլիճը։ Այս պահին անձնակազմի անդամները բացատրում են նրանց, թե ներկայացումն ինչու չի կայացել։ Նրանք տեղեկացրել են, որ իրենց աշխատավարձերից գանձել են պարտադիր կուտակային կենսաթոշակի 5% վճարները։ Հանդիսատեսը ոչ միայն չի դժգոհել, այլեւ ողջունել է անձնակազմի քայլը ծափահարություններով։
«Դեմ եմ» նախաձեռնությունը Facebook-ի իր էջում կոչեր է արել բոլորին շարժվել դեպի Օպերա և սատարել Օպերայի աշխատակիցներին։
Ահարոն Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց այլեւս ելույթ չեն ունենալու, մինչեւ չկասեցվի կենսաթոշակային նոր օրենքը. «Մարդիկ կան, որ ստանում են 30-40 հազար դրամ, ու ստացվում է, որ նրանք աշխատում են միայն կենսաթոշակայինի եւ երթուղայինի փող ունենալու համար»։
news.am