Բնակիչների տեղեկություններով, հյուրանոցի կառուցման հետևում կանգնած են Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նրանք նաև նշել են, որ իրենց այլ անուններ էլ են հասել, սակայն այս պահին ճշտել են միայն շինարարություն իրականացնող ընկերության՝ «Լարկո Գրուպ»-ի գրանցված նախագահի ինքնությունը, դա ամերիկաբնակ Աբել Հախվերդյանն է:
Ասուլիսին ներկա բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը տեղեկացրել է, որ որ Սայաթ-Նովա 10 հասցեի բակում իրականացվող շինարարության դեմ 400 բնակիչներ բազմաթիվ դիմում-բողոքներ են ուղարկել Երևանի քաղաքապետարան, դատարաններ, տարբեր նախարարություններ, սակայն առ այսօր դրանք մնում են անպատասխան:

«Մենք ամեն տեղ հայտարարում ենք, որ շինարարությունը ազդում է տարածքի շենքերի սեյսմակայունության թուլացման և բնակիչների առողջականի վրա։ Ասածը հիմնավորելու համար բազմիցս փորձաքննություններ ենք անցկացրել, սակայն անմիջապես դրանից հետո քաղաքապետարանը կրկնակի փորձաքննություն է արել, կեղծել իրական արդյունքները և հիմնավորել իրենց փորձագետի եզրակացությունը», – ասել է փաստաբանը։

Zham.am