Խոյ ( 21.03-20.04)
Այսօր Դուք կփայլեք համոզելու հանճարով: Աշխատեք առավելագույնս օգտվեք դրանից, քանի դեռ չի անցել:
Ցուլ (21.04-21.05)
Այս օրն արժե նվիրել տանն ու ընտանիքին, այնքանով, որքանով դա հնարավոր է: Խոշոր գնումներ մի կատարեք. վտանգ կա, որ դրանք հաջող չեն լինի:
Երկվորյակ (22.05-22.06)
Այսօր հնարավոր է զղջաք նախկինում կատարած արարքի համար: Երիցս մտածեք` արժե արդյոք իրականում դրա համար զղջալ, առավել ևս` ջանքեր գործադրել իրավիճակի շտկման համար:
Խեցգետին (23.06-23.07)
Նրանք, ում Դուք սիրում եք, այսօր կարող են դառնալ բացարձակապես անտանելի: Ուրիշներին թերևս, Դուք չէիք ների նման քայլերի համար, բայց այս պարագայում` նույնիսկ պատշաճ կերպով նեղանալ չեն թողնի:
Առյուծ (24.07-24.08)
Այսօր վերջապես Ձեզ կհասնեն հնում կատարած քայլերի արձագանքները: Դժվար թե դա Ձեզ հաճույք պատճառի, բայց հաղթահարել այն պետք է, և լավ է այդ անել առանց դեմքի մկանները շարժելու:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր առաջին տպավորությունը կարող է խիստ խաբել Ձեզ: Մինչ կկայացնեք վերջնական որոշում` համոզվեք, որ Դուք վստահում եք նվազագույնը երկրորդ անգամ:
Կշեռք ( 24.09-23.10)
Նեղացնելով Ձեր գործունեության ոլորտը, հավանաբար, Դուք սխալ եք թույլ տալիս: Այդքան նեղ սահմաններում չեք տեղավորվի ոչ Դուք, ոչ էլ Ձեր երևակայությունը:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր Դուք անհավանական հեշտությամբ կարող եք լուծել ֆինանասական բնույթի հարցեր: Հետևեք Ձեր լեզվին. դրա չափից դուրս ակտիվությունը կարող է Ձեզ շոշափելի տհաճություններ պատճառել:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այս օրը կշրջվի դեպի անցյալ` Ձեզ հնարավորություն տալով տխուր հայացք նետել սեփական երիտասարդ տարիներին: Միայն թե մի մոռացեք, որ այս աշխարհում ամեն ինչ հարաբերական է: Նույնիսկ` ժամանակը:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր կարող է տեղի ունենալ այն, ինչի մասին մտածել անգամ չէիք կարող: Ավելի լավ է փակվել նկուղում, թե ընկերներին կանչել հավաքույթի` կպարզվի այն ժամանակ, երբ թե մեկը, թե մյուսն անելն արդեն ուշ կլինի:
Ջրհոս (21.01-19.02)
Ինչ էլ որ կատարվի, այսօր Դուք կլինեք համընդհանուր ուշադրության կենտրոնում: Այդ պատվից փախչել հնարավոր չի լինի, ստիպված եք դիմանալ:
Ձուկ (20.02-20.03)
Վայելեք պահի հաճույքը և մի մտածեք ապագայի մասին: Այսօր Դուք ոչ մի կերպ չեք կարող դրա վրա ազդել, այնպես որ` հանգիստ խղճով կարող եք միառժամանակ թողնել բոլոր գործերը:
http://ladynews.am/arm/horoscope/12/