Պարբերականի փոխանցմամբ՝ բժիշկ Ուլյանա Բելոուսը ներկա է եղել, երբ բերել են վիրավոր Նիգոյանին: Ուլյանան երրորդ անգամ Մայդան է եկել, երբ սկսվել են Գրուշևսկի փողոցի իրադարձությունները: Յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ բժշկական կետ են բերել տարբեր վնասվածքներով մարդկանց:Նա տեսել է, երբ բերել են ծանր վիրավորված երիտասարդի: Նրա շուրջ միանգամից մի քանի բժիշկ է հավաքվել՝ փորձելով վերակենդանացնել վիրավորին, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել, երիտասարդը մահացել է: Նա Սերգեյ Նիգոյանն էր: Ուլյանան Նիգոյանին տեսած է եղել նախկինում, հիշում է՝ ինչպես էր Նիգոյանն իրենից օգնություն խնդրել, երբ կտրել էր մատը: Սերգեյ Նիգոյանի մահից հետո եկած քահանան աղոթք կարդալուց հետո սկսել է արտասվել: Պարզվել է՝ մի քանի տարի առաջ քահանան կորցրել է նույն տարիքի որդուն:
http://hayeli.am/article/435074/
«Եվրամայդանի» բժիշկները` Սերգեյ Նիգոյանի կյանքի վերջին րոպեների մասին
Comments are closed.