Սուպերմարկետում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Ռեբեկան մոտենում մրգերի բաժնին, հանում վերարկուն, որի տակ միայն ներքնազգեստ էր, և սկսում է գարեջուր խմել: Ինչպես ավելի ուշ ասել է աղջիկը, ինքը փորձել է մինչև վերջ խմել գարեջուրը, քանի դեռ անվտանգության աշխատակիցները չէին խանգարի դա անել:
«Մարդիկ նայում էին ինձ ու զարմացած հարցնում, թե ինչ եմ ես անում: Սակայն դա զվարճալի էր: Չէ որ ոչ ոք ոչ մեկին չի ստիպել ինչ-որ բան անել»,-հավելել է նա:
Նշենք, որ Ռեբեկան դա արել է NekNominate համացանցային խաղի շրջանակներում, որին մասնակցում են երիտասարդներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Խաղի կանոնները հետևյալն են. Խաղացողներից մեկն ընտրում է մեկ այլ խաղացողի, ով 24 ժամվա ընթացքում պետք է, որքան հնարավոր է մեծ քանակությամբ ալկոհոլ խմի էքստրեմալ պայմաններում, ապա նկարահանել դա և տեղադրել համացանցում: