Փորձագետներն ստեղծել են նիկոտին չպարունակող պլաստիկ ինգալյատորներ, որոնք օգնում են հաղթահարել ծխախոտից ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական կախվածությունը:
Այս եզրակացությունն արվել է կամավորներից կազմված երկու խմբերի շրջանում անցկացված փորձի հիման վրա: Առաջին խումբը, ովքեր ցանկություն են ունեցել թողնել ծխելը, պայքարել են սովորական ճանապարհով՝ պարզապես փորձելով հրաժարվել ծխախոտից, իսկ երկրորդ խումբը օգտագործել է գիտնականների ստեղծած նոր միջոցը: Երկրորդ խմբի մասնակիցները մեծ հաջողություն են ունեցել: Կարողացել են ծխելուց հրաժարվել անգամ նրանք, ովքեր կախվածություն են ունեցել նիկոտինից: Մասնակիցների 66 տոկոսը թողել է ծխելը, իսկ սովորական ճանապարհով այն թողնել հաջողվել է միայն 19 տոկոսին:
Աղբյուր` LADYNEWS.am